Պայծառ օր, բայց մեկ էլ
Փոքրիկ ամպիկ, ու
Բասյոյի այս բառերը, կարծում եմ, և՛ բնության, և՛ մարդու մասին են։
Դու կարող ես պայծառ լինել, բայց բավական է մի փոքրիկ մանրուք, որը կստիպի քեզ կրկին պարուրվել տխրությամբ։ Իրականում այդ մանրուքները նշանակություն չունեն, նշանակություն ունեն այն մարդիկ, ովքեր անում են դրանք։
Հոգու մեջ տեղի ունեցած անձրևից հետո շատ դժվար է լինում միանգամից պայծառանալ։ Հնարավոր է՝ քո ներսում մի փոքրիկ արև հայտնվի, բայց ամեն ինչ այլ կերպ կլինի, շատ բաներ դեռ հասցրած չեն լինի չորանալ։ Հոգին կնմանվի աշնան. կշողա արևը, բայց ինչ-որ սառը քամի միշտ կհետևի քեզ։ Դա լավագույն ժամանակն է առանց ամաչելու, բարձր ձայնը գլուխը գցած լաց լինելու համար։ Արցունքի կաթիլները կխառնվեն անձրևի հետ և ամեն ինչ կդառնա ներդաշնակ։ Մեկ էլ տեսար՝ ծիածան էլ ծնվեց...
Իհարկե, հնարավոր է հեռու մնալ նման տեսակ սառը քամիներից։ Դրա համար կարելի է ուղղակի տաք հագնվել և ջերմացնել սեփական հոգին։
Իսկ օտարների առջև հոգու դռները բացելուց առաջ պետք է լավ մտածել։ Միգուցե հենց նրանք են այն քամիները, որոնցից դուք այդքան ժամանակ փորձում էիք պաշտպանվել։
Հանկարծ չթողնեք, որ ինչ-որ մեկը ձեր օրը ամպամած դարձնի:

No comments:
Post a Comment