12 May 2015

Շողակնը կարողանում է ( չի կարողանում)

Շողակնը կարողանում է
Շողակնը կարողանում է վերլուծել, թարգմանել, ստեղծագործել:
Շողակնը կարողանում է ներկայանալ և ներկայացնել:
Շողակնը կարողանում է ցույց տալ իր և կրթահամալիրի դեմքը:

Կարողանում ենք
Կարողանում ենք սկսել և շարունակել:
Կարողանում ենք մեր զգացածը արտահայտել:
Կարողանում ենք մեր հասկացածը վերապատմել:
Կարողանում ենք կարդալ և քննարկել:
Կարողանում ենք քննարկել և բանավիճել:
Կարողանում ենք ձեռք մեկնել և օգնել միմյանց:
Կարողանում ենք ուժեղ լինել և ուժեղացնել:
Կարողանում ենք դուրս գալ փոսերից և առաջ քայլել:
Կարողանում ենք սիրահարվել և սիրաթափվել:
Կարողանում ենք ոգևորել և ոգևորվել:

Չենք կարողանում
Չենք կարողանում աշխատել ինչպես շարժիչ:
Չենք կարողանում չծուլանալ:
Չենք կարողանում հանգիստ նստել:
Չենք կարողանում անաղմուկ մտածել:

Փիլիսոփաներին հետևելով

Սոկրատեսին հետևելով՝  կարողանում ենք փաստերը (մտքերը) ճիշտ դասավորել՝ ուժեղ-միջին-ամենաուժեղ հերթագայությամբ:
Ցիցերոնին հետևելով՝ չենք նմանվում կաղերի, ովքեր կոծկում են իրենց կաղությունը ձիերի շարժումներով:

Բայց և այնպես

Բայց և այնպես, կարողանում ենք շողալ և շողարձակել՝  7 ամսում, 7 հոգով 255 նյութ թողարկել:

Էրիկ Թելունց և ընկերներ

4 comments:

  1. 7 ամսում 7 հոգով 255 նյութ թողարկող, շողացող և շողարձակող Էրիկ Թելունց և ընկերներ ջաներ, լավն էր, հավանեցի:

    ReplyDelete
  2. Շնորհակալություն տիկին Նունե, առանց Ձեզ չէինք կարող։

    ReplyDelete
  3. Լավ էլ կարող էիք, իբր ես ինչ եմ անում որ: Ինչ անում եք, դուք եք անում:

    ReplyDelete
  4. Չեք համոզի տիկին Նունե ջան, միևնույն է առանց Ձեր օգնության մենք ոչինչ չէինք կարող անել ու շատ շնորհակալ ենք Ձեզանից :* ;)

    ReplyDelete