Վախենում եմ, որ մի օր կդառնամ մեծահասակ,
Կարթնանամ ու չեմ տեսնի արեւի լույսը հստակ,
Չեմ լսի թռչուններին, աստղերին էլ չեմ նայի,
Այլ գնալով կդառնամ հաշվարկներին ես գերի:
Էլ չեմ հարցնի ինչո՞ւ, ինչպե՞ս,
Միայն երբ ու ինչքան,
Ու կասեմ, թե լուրջ մարդ եմ ես,
Թե հրաշքներ էլ չկան:
Էլ խաղեր ես չեմ խաղա, երազելով չեմ տարվի,
Այլ կսկսեմ թերթել էջեր՝ զուտ գիտական գրքերի:
No comments:
Post a Comment