Ես շատ եմ գրել ՔՈ մասին: Այս նյութս էլ է ՔՈ մասին: Բայց գիտես ես հիմա ուզում եմ մի հատ վատ բան անեմ: Հոգնել եմ ՔՈ մասին խոսելուց գրեմ "դու" և դրա պատճառով, որպեսզի ինձ մի քիչ ավելի հաճելի լինի գրել ՔՈ մասին, ես քեզ կանվանեմ պանդա: Չգիտեմ ինչու այսպես... սիրում եմ այդ կենդանիներին... Է՜խ պանդա ջան... Արի համեմատական տանենք քո ու պանդայի միջև: Պանդաները գեղեցիկ, հաճելի, գրկելու ու բաց չթողնելու կենդանիներ են: Իսկ դու ուրիշ պանդա ես: Քո նման պանդա չէի տեսել: Դուք ՝ երկու տեսակի պանդաներ ջան, ունեք մի նմանություն, այն էլ իսկական պանդան մեղավոր չի դրանում: Երկուսիդ աչքերն էլ սև են, ձեռքերը սև են, ոտքերը սև են: Ոչ մի բան չես տեսնում, ոչ մի լավ բան չես անում, ուր ոտքդ դնում ես ամեն ինչ վերածվում է խառնաշփոթի:
Հ.Գ. Խնդրում եմ ինձ անլուրջ մարդու տեղ չդնել այս նյութը կարդալուց:)))
Վայ իմ Գիժ Պանդա !! :D Շատ լավներ:
ReplyDelete