Հաճախ մեր քաջությունը չի հերիքում, որպեսզի անենք այն, ինչ իսկապես ուզում ենք: Այդ ժամանակ սկսում ենք կասկածել, մտածել. արժե՞ արդյոք: Հենց այդ կասկածն է, որ խանգարում է մեզ համարձակ քայլեր անել: Ըստ իս, միայն այն վերացնելով է կարելի լիարժեք ապրել:
Պետք է սխալվել ու չկրկնել սխալները, իսկ մարդիկ անընդհատ նույն սխալն են կրկնում՝ փորձում են չսխալվել: Ամեն խոսքը մեր ուղեղում այնքան մտքերի միջով է անցնում, որ երբ այն հասնում է բերանին, արդեն լրիվ ուրիշ ու իսկապես անիմաստ բան է դարձած լինում: Ահա, թե ինչու են երեխաները ոչ ստանդարտ բաներ ասում, նրանք այդքան խելացի չեն, որքան մեծերը, նրանց մտքերը թարմ են, ոչ թե չափված ու ձեւված:
Գիտակից մարդը նա չէ, ով ավելի շատ պատմական թվականներ եւ անուններ գիտի, այլ նա, ով կարող է լինել բաց ու ազատ, ասել իր կարծիքը, այլ ոչ թե կրկնօրինակել ուրիշինը:
No comments:
Post a Comment