27 April 2015

Ինքնահարցազրույց

-Ի՞նչն է քեզ ուրախացնում:
-Ինձ ամեն ինչ ուրախացնում է, անգամ այն մանրուքները, որոնք ուրիշները չեն նկատում:
-Օրինա՞կ:
-Օրինակ՝ ես կարող եմ պարզապես մի պահ փակել աչքերս, զգալ քամին, որ փչում է դեպի ինձ եւ հրճվել դրանից: Կարեւորն այն է, որ չպետք է ուրախությունը ներսում պահել, պետք է բաց լինել ու բոլորին ցույց տալ, թե որքան ուրախ ես դու:
-Իսկ չի՞ լինում, որ դու ամաչես ուրախությունդ ցույց տալ:

-Այն ժամանակ լինում էր, սակայն ես փորձում եմ հաղթահարել բարդույթները, քանի որ հենց դրանք են մեզ խանգարում, որպեսզի կարողանանք լիարժեք ապրել:
-Ի՞նչ է ասել լիարժեք ապրել:
-Լիարժեք ապրել նշանակում է ապրել այսօրով, լինել ուրախ, ազատ, բաց, չվախենալ սխալներ գործելուց, սակայն անընդհատ նոր սխալներ անել ու դասեր քաղել դրանցից:
Շնորհակալություն

No comments:

Post a Comment