14 April 2015

Ոչինչ չի փոխվի

Համո Սահյանը մեր այն բացառիկ գրողներից է, ով գրում է այնպես, որ թախիծն ու ժպիտը հասկանալի ու հասանելի է դառնում շարքային ընթերցողի համար:
Սահյանը իր «Ոչինչ չի փոխվի» բանաստեղծությամբ տարավ ինձ հեռու: Սուզվեցի իմ մտքերի հեղեղի մեջ և մոռացա, որ կա ժամանակ: ժամանակ, որը տրված է ոմանց իրենց գտնելու, իսկ ոմանց էլ՝ կորցնելու համար...
Ժամանակն անկանխատեսելի է: Ժամանակի մեջ կա զգացմունք անկասկած: Ժամանակի ընթացքում դու ժպտում ես, հաճախ էլ՝ լալիս: Ավաղ ժամանակը չունի կարողություն բուժելու վերքեր: Մաքրելու սպիեր: Այն չունի կարողություն ջնջել անցյալը: Ժամանակը տրված է մտածելու և գործելու համար:



Ոչինչ չի փոխվի

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։
Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։
Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

No comments:

Post a Comment