Իմ մենակություն.
Այցելիր ինձ, միայն ինձ, ես
քեզ սպասում եմ, սպասում եմ անվերջ՝ երազելով վերադարձիդ մասին: Չգիտես ինչու
մենակությունն է օգնում մեզ, որ հասկանանք անցյալի ու ներկայի տարբերությունը.
բայց մարդիկ միայնակ չեն լինում երբեք, եթե, անգամ ֆիզիկապես մենակ են, ապա հոգեպես
ամբողջ աշխարհը նրանց հետ է:
Իսկ, երբ մենակ են, սկսում են իրենք իրենց չխաբել, որ շրջապատված են շատ մտերիմ մարդկանցով: Նրանք իրականում ուղղակի ձևական են, կեղծավոր են, խանգարում են մեզ, բայց մենք չենք նկատում ..
Մեր միակ ընկերը մեր հոգին է՝ պարզ, մաքուր ու անկեղծ: Մի փնտրիր ընկերների, որովհետև ինքդ քեզ ավելի լավ ընկեր կարող ես լինել, քան ուրիշները:
Ինչպես աշնան ծառից պոկվող տերև՝ անցնում են տարիներ, ժամեր, րոպեներ, որոնք գրկում ու իրենց հետ տանում են հիշողությունների ու զգացմունքներ....

Ու, երբ ընկնում է առաջին տերևը, դու հասկանում ես, որ միայնակ ես տերևների խաշամի մեջ՝ մեն-մենակ ու միայն
հոգիդ է քեզ լսում ու սիրտդ է հասկանում …
Դու հուսահատված ուզում ես գրկել մեկին , պատմել , լաց լինել: Դու գրկում ես քո հոգու տերևները, որովհետև դու միայն դա ունես, ու հենց այդ պահին հասկանում ես, որ դրանք էլ հավերժական չեն: Երբ գրկես նրանց, կգա քամին ու կքշի, կտանի քեզնից քո տերևները այնպես, ինչպես ընկերներն են գալիս ու գնում: Բայց կարևորը միշտ կմնա քեզ հետ, քեզնից անբաժան՝ Հոգիդ: Կմնա, որովհետև դա քո տիեզերքն է:
Կմնա քեզ հետ ու կժպտա քեզ, միայն քեզ...

Մեջբերում եմ՝․- Ռոմեն Ռոլան «Հմայված հոգին» գրքից․
Հոգին ոչ ոքի հետ կիսել չի կարելի: Հոգին մարդ պետք է պահի միայն իր համար:

No comments:
Post a Comment