6 December 2015

Փոքր կլինես միայն ինքդ քո մեջ ....


Հաճախ մենք ուղղակի ուզում ենք լինել փոքր...~



Հաճախ մենք ուղղակի ուզում ենք լինել փոքր-մեջբերում եմ `Վարդգես Պետրոսյան -« «Նամակներ մանկության կայարաններից»`Մանկությունը պաղպաղակի նման է՝ սառը, քաղցր ու հաճելի ուզում ես ուտել, չես ուզում վերջանա:..

Չես ուզում վերջանա որպեսզի չտեսնես ու չզգաս ցավ … մարդկանց կողմից, որոնք գնահատել չգիտեն, որպեսզի չհասկանանք թե՛ ինչ է կատարվում մեր շուրջը , չմտածենք ու մեզ մի քիչ հանգիստ տանք մտքերից ,որոնք անընդհատ գալիս են ու ստիպում են , որ այնքան մտածենք ,որ հուզվենք ու մոլորվենք մեր իսկ մտքերում . հաճախ ուզում ենք ուղղակի լինել փոքրիկ , մարդկանց լավ չճանաչելու, չհիասթափվելու, ցավ չզգալու համար ու իրականությունը իրական չտեսնելու համար , ինչպես ասում էր Գաբրիել Գարսիա Մարկեսը ` «Նրա համար հեշտ էր տանել ուրիշների, բայց ոչ իր սեփական ցավը»`
Ուզում եմ չզգալ ու չտեսնել մարդկանց սառը, անտարբեր, անգութ վերաբերմունքը, որ ակամայից արտասվելու առիթ է տալիս . ու ինքս ուզում եմ լինել փոքր, որ չտեսնեմ մարդկանց վատ որակները , մարդկանց անտարբեր արարքները … Մի պահ ու այդքանը մտածելուց հետո խորը շունչ ես քաշում. ու ահա դու նորից իրականության մեջ ես, ու հասկանում ես ,որ մեծ ես …ու էլ երբեք փոքր չես լինի ~. Փոքր կլինես միայն ինքդ քո մեջ քո մանկական երազանքներով, մարդու հոգին պետք է նաև մի փոքր մանուկ լինի… ու վերջ. իսկ իրականում դու մեծ ես ու ինքդ քեզ չես կարող խաբել ու աչք փակել բոլոր այն զգացողությունների վրա, որոնք հետապնդում են քեզ ու հանգիստ չեն տալիս …իսկ մեծերը , երբեք չեն հասկանա քեզ ~ երբեք .. չեն հասկանա ինչու չես ուզում տեսնել նրանց դժգոհ դեմքերը , քանի որ նրանք սպանել են իրենց միջի փոքրին ու դարձել են անզգամ,անգութ ... ոչինչ նրանց չի զարմացնում . մի թե շատ բան են տեսել կյանքում? –իսկ մենք…. Երանի լիներ մի վայր ,որ լուծում կտար բոլոր խդիրներին ~ ու միշտ կապրեինք հանգիստ, բայց այդ ժամանակ էլ կկորցնեինք կյանքի իմաստը … Այն իմաստը ,որ կարողանում ենք զգալ, տեսնել… ու ...պատկերացրեք ,որ կա բոլոր խնդիրների լուծումը . մեջբերեմ Թեոդոր Դրայզեր «Ֆինանսիստը»-ը գրքից
«…այնուամենայնիվ միանգամայն պարզ է, որ բոլոր դժվարությունները լուծում է մտավոր ու ֆիզիկական ուժը»:

Ու այսպես շարունակ...


Ամենախիստ ձմռանն էլ գարունն է հաջորդում: Նույնիսկ ամենաերկար ձմեռից հետո,ամենաուշացած գարնանն անգամ հնձվորը սրած մանգաղն առնում ու դաշտ է դուրս գալիս… Այսպես է առաջ շարժվում կյանքը : Այսպես է կյանքի ճանապարհը:

No comments:

Post a Comment