1 December 2016

Իմ երազանքների ուղին


Ու ժամանակն է, որ ես գնամ: Գնամ՝ կորեմ իմ երազանքների ու նպատակների մեջ... 
Այնպես կորեմ, որ այլևս դու ինձ չկարողանաս գտնել:
Քո պատճառով ես հասկացա, թե ինչ է նշանակում ցավը և լքված լինելը... Հասկացա, թե ինչ է նշանակում մնալ մենակ, առանց ինչ-որ մեկի ներկայության, բացի խավարից ու դատարկությունից... Դեն նետեցի իմ բոլոր նպատակներն ու երազանքները և փակ աչքերով սկսեցի քեզ հետևել: Սկսեցի քո պատճառով լացել ու հավատա՛, որ դու այն միակ մարդն էիր, ում պատճառով ես իմ կյանքում լաց եմ եղել: Դու իմ համար օրինակելի էիր... Մի մարդ, ով դարձել էր իմ նպատակը և ամեն ինչով ուզում էի քեզ նմանվել: Հիմա մի բան հաստատ է: Դարձել ես այն մարդը, ում նմանվելով ես իմ սեփական եսը ու ինքնությունը կկորցնեի ու կդառնայի քո նման անխիղճ մարդ: Մի մարդ, ով չունի ո՛չ երազանք, ո՛չ նպատակ... Մի մարդ, ով շուտվանից է կորցրել իր ինքնությունը ու դարձել է անխիղճ: Միթե հիմա հեռանալով քեզնից ես կկարողանա՞մ փոխել ինձ մնացած րոպեները, ժամերն ու տարիները: Չգիտեմ ինչ կլինի, բայց գոնե ես իմ երազանքներին ու նպատակներին հասնելու ուղին կսկսեմ կառուցել: Իսկ դու՞...  Դու կմնաս նույն անխիղճ մարդը, ում փոխելը անհնար է ու կլինես իմ անցյալից մի մարդ, ումից ես էլ կախված չեմ լինի...

No comments:

Post a Comment