8 December 2016

Մեր աստղերն են մեղավոր

Մի օր, որ տեսնեք իրեն փոխանցեք, խնդրում եմ, որ լվացք կա անելու: Ասում են՝ բոլորիս ներսում էլ լվացք է հավաքվում, որ մի օր պետք է լվացվի:
Բայց այդ լվացքը մենակ անել չի լինում, մեկն է պետք, որ նախ լվացքիդ մասին խոսես հետը ու այնքան քոնը լինի, որ ձեռքերը քշտի ու հետդ ընկնի լվացքիդ ջանին, իրար հետ լվանաք ու փռեք:
Փոխանցեք, որ ես իրեն բան ունեի ցույց տալու, ավելի ճիշտ՝ ներկայացնելու: Երկնքում ամպեր ունեի ցույց տալու, իսկ ներքևում` ջրափոսեր: Ափսոս, ցույց տալու առիթ չունեցա: Բայց երեկոյան ամպերի հետևում մեղավորներին տեսան՝ աստղերն էին մեղավոր:
Փոխանցեք նրան, որ մեղավոր աստղերը ընկնում են երկնքից, ամպերից, վերևից, հեռվից ու ամեն մի աստղ տխրություն է բերում ամեն մի մարդու: Ասղերն են մեղավոր այդ չարված լվածքի համար, աստեղերին եմ մեղադրում մարդկանց տխուր դեմքերի համար, նարնջագույն կոտրված ապակիների համար ու միայն աստղերին, նրանք են մեղավոր:
Մի օր աստեղրից մեկը ընկավ հեռավոր լուսնից, ընկավ ուղիղ գլխիդ ու տխրեցրեց ինձ՝ թողնելով մի ամբողջ չլվացված լվածք: Մեղավոր են մեր աստեղերը, շա՜տ…


Հ.գ. Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքից ոգեշնչված: 

No comments:

Post a Comment