8 December 2016

Ամանորյա հրաշքը

 Նկարը՝ Vessna7
-Այ բոլորը չգիտես, թե ինչու սպասում են Ամանորին մի հրաշքի-ի-ի-ի…Իսկ իրականում ինչո՞վ է այդ օրը տարբերվում մյուսներից: Այ ժամերը արդեն խփել են 12-ին, բայց ոչինչ չի պատահում: Ինչպես ցանկանում էի տաքանալ, այնպես էլ հիմա եմ ցանկանում…,-ճնճղուկը շարժեց իր թևերը և ավելի շատ փքվեց:

Նա նստած էր նստարանի ծայրին, դողացնում էր ցրտից և հույսով նայում էր ձնեպատ քաղաքին:
-Հա-ա-ա-ա… Երևի ինձ այս տարի բախտ է վիճակվել սառչել: Բայց չե՛մ ուզում: Հնարավո՞ր է պատահի ինչ-որ հրաշք: Օ, կատու է մոտենում…,-ճնճղուկը թեթևակի շարժեց թևը, բայց չկարողացավ թռչել՝ շատ էր սառել:
Կատուն մոտեցավ և կանգնեց, նայելով իր խորամանկ և դեղին աչքերով հենց ճնճղուկի հոգուն:
-Ի՞նչ է,-վերջապես հարցրեց ճնճղուկը:
-Սպասում եմ,-ասաց կատուն,-բոլորը ասում են, որ պետք է հրաշք լինի:Ես էլ այդ հրաշքին եմ սպասում:
-Ցանկանո՞ւմ ես ինձ ուտել,-անտարբեր հարցրեց ճնճղուկը: Նրա համար արդեն մեկ էր՝ այնքան էր սառել:
-Ո-ո-ոչ,-պատասխանեց կատուն,-դա հրաշք չի լինի: Ես կսպասեմ:
-Դե, այդ դեպքում արի միասին սպասենք,-ճնճղուկը ավելի շատ փքվեց:
Կատուն իր թաթերը դրեց մարմնի տակ և հարմարվեց լյուկի վրա՝ այնտեղ ավելի տաք էր:
-Ինչո՞ւ ես այդպես կծկվում,-նայեց նա դողացնող ճնճղուկին,-սառե՞լ ես:
-Ա-ա-այո սառել եմ…,-մի կերպ պաստասխանեց նա:
-Խեղճ,-կարեկցաբար շշնջաց կատուն,-արի այստեղ, այստեղ ավելի տաք է:
Ճնճղուկը վախենալով թռավ ներքև, սկսեց կաղալով քայել դեպի լյուկը և կամաց հարմարվեց կատվի կողքին: Կատուն նայեց նրան խեթ հայացքով, քմծիծաղեց և թաթով սեղմեց իր կրծքին:
-Այստեղ քեզ ավելի տաք կլինի,-բացատրեց նա վախից քարացած ճնճղուկին,-ավելի ուժեղ կպիր:
-Իսկ, ե՞րբ տեղի կունենա հրաշքը,-հարցրեց ճնճղուկը, գրկելով կատվին թևերով:
-Չգիտեմ: Բայց շատ եմ ցանկանում տեսնել դա: Սպասե՞նք: Դու չե՞ս շտապում, չէ՞:
-Ոչ… Կսպասենք: Ես երբեք չեմ տեսել հրաշքներ,-ճնճղուկը մի քիչ տաքացավ և սկսեց ավելի շատ խոսել,-հետաքրքիր է, իսկ ինչպիսի՞ն են հրաշքները:
Կատուն ավելի ուժեղ սեղմեց նրան կրծքին և սկսեց կամաց երգել: Ճնճղուկը դուրս հանեց գլուխը, վախենալով, որ չի տեսնի հրաշքը և սկսեց երգել կատվի հետ միասին:
Այդպես էլ նրանք սպասում էին: Սպասում էին հրաշքին, որը արդեն կատարվել էր, բայց մնացել էր աննկատ:

1 comment:

  1. The Rundown Of Casino, Slots and Table Games
    The Rundown Of 메이피로출장마사지 Casino, Slots and 출장마사지 Table Games. 삼척 출장샵 The casino itself is nothing short of spectacular. The poker 속초 출장샵 room is located off of 김천 출장마사지 The Strip,

    ReplyDelete