5 February 2016

Ներշնչանքը փոխում է ամեն ինչ.




<<Կործանվելու ամենահավաստի միջոցն այն է, երբ ինքդ նախապես համոզված ես, որ կկործանվես:>>




Առհասարակ ինչ-որ բաներ անելուց առաջ մենք միշտ առաջնային դեր ենք տալիս մտերիմների կամ ընկերների կարծիքներին: Ու այդ այն դեպքում,  երբ  մենք ինքներս համոզված չենք լինում դրանցում: Նախապես համոզել ինքներս մեզ, դա նույնն է, որ ստիպենք ինքներս մեզ հավատալ անհեթեթ մի բանի : 
Մենք ՝ կործանվո՞ւմ ենք
 -Միթե "կործանվել" բառը արտաբերելիս  դեռ ապրում ենք:
-Եթե դեռ ապրում ենք, ուրմեն երբեք էլ չենք կործանվի: 
Իրականում կործանվում են նավերը՝ երբ կորցնում են ղեկավարին կամ նավապետին, մեկին, ով կառավարում է այն ու բացիթողի վիճակում ուղղակի կորցնում այն :
- Իսկ մենք նավեր չենք ու չունենք ղեկավարներ կամ մեզ կառավարող մարդիկ:,Մենք  մեզ գցում ենք վատ իրավիճակների մեջ, մտածելով , որ էլ չենք կարող ոչինչ անել  ու մեզ անկարողի տեղ ենք դնում: Բայց եթե չուզենանք այդպես մտածել, ապա մենք կդառնանք ամենակարող ու մեզ չեն կարողանա կառավարել ինչ որ մարդիկ: 
Բայց այդ մարդիկ այնքան ժամանակ կլինեն, մինչև ինքդ համոզված չլինես, որ չես կործանվում: Ու ի դեպ, "կործանվելը" շատ անտեղին բառ է, դրա փոխարեն մենք ուղղակի կարող ենք ասել, որ անկարող ենք դառնում ու ներշնչում ենք մեզ: 
Ներշնչանքը փոխում է ամեն ինչ - իսկ եկեք մի պահ մեզ ներշնչենք , որ մարդիկ չեն կործանվում, այլ վատ իրադարձություններից հետո ուղղակի ընկճվում են և նրանց առաջին ու հեշտ թվացող իրավիճակի նկարագրումը` դա ուղղակի ասելն է, որ "կործանվել ենք" : 
Երբ դուք չուզեք ինչ -որ բան իրականում, ապա դա երբեք էլ չեք անի :
Մարդիկ, սթափվեք ու նայեք ձեր շուրջը, ներշնչեք ձեզ ու երբեք չեք ՛՛կործանվի՛՛: 

--Մեջբերում ՝ Էթել Լիլիան Վոյինչի -ի:

No comments:

Post a Comment