27 February 2016

Մի ձևացրեք





Մեծ ցավը էն չէ , որ ձևացրածը ներկայացնում ենք.

Մեծ ցավը էն չէ , որ ձևացրածը ներկայացնում ենք իբր ճշմարտություն ու իրականություն, այլ այն, որ ձևացնում ենք ու մենք էլ հավատում դրան: Ասում ենք, որ երբևէ չենք ձևացնում, բայց արդեն էդ ասելով էլ ապացուցում ենք, որ ձևականության մեջ ենք ապրում:  Փորձում ես դիմացինիդ հիմարեցնել կեղծ ժպիտով ու կեղծ խոսքերով, նա էլ ցույց է տալիս, թե հավատում է, բայց մի ՞թե միայն դու ես, որ կարողանում ես ձևացնել ...-չէ~:  Նա էլ իր հերթին կձևացնի, թե հավատաց ու էսպես մինչև ո՞ւր, մինչև ե՞րբ,  ինչքա՞ն ու ինչու՞: Վախենո՞ւմ եք ասել ճիշտը ու լսե՞լ  ճիշտը, վախենո՞ւմ  եք սխալվել ու էդ ձևական բարձր դիրքից ընկնե՞լ:  Ձևացնել, թե ցավում եք ինչ- որ մի բանի համար՝ չիմանալով էլ, թե ի՞նչ է այն: Չէ, դա մի փոքր այն չէ , պետք է ինքներդ ձեզ գցեք այդ բարձր ձևական դիրքից, որպեսզի զգաք ցավ, տեսնեք շուրջն ու ակնկալեք այն, ինչպես որ կա:  Զգաք իրական ցավ, ոչ թե անջատեք ձեր մարդկային ունակությունները ու բոլորին ի ցույց դնեք  ձեր տարբեր ձևական դիրքերը:
Ինչպես ասում էր Հ.Թումանյանը. «Էսպես է դրությունը և եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ինչ ուղիղ ճանապարհի վրա կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ի՞նչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ և ի՞նչ հարգանք հենց դեպի իրեն: Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն դրանց աղավաղումը»:

- Հա, ճիշտ որ, ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպե՞ս մարդիկ պետք է հավատան ու սիրեն ձեզ, երբ չգիտեն, ո՞վ եք դուք`  բարի, հոգատար ու սիրող մեկը, թե՞ դրանց ձևական կերպարները: 
Ուղղակի եղեք իրական ու մի ձևացրեք, թե չեք զգում ցավ կամ թե ուժեղ եք ու ամբարտավան, ցույց տվեք ՁԵԶ ու հավատացեք, որ այդ ժամանակ կդառնաք իրական ուժեղ ու հաղթանակող:

No comments:

Post a Comment