Ճիշտ է՝ մենք չունենք թևեր, բայց կան զգացմունքներ, որոնք վերև են բարձրացնում։ Հետո հենց այդ նույն զգացմունքներն էլ այնքան ուժեղ են շպրտում ներքև՝ ընկմելով հողի մեջ, որ արդեն ամաչում ես դուրս գալ այդտեղից՝ լինելով ամբողջովին կեղտոտված ։ Անգամ կոտրված թևերն այդքան ցավ չեն պատճառում, որքան սխալ զգացմունքները։ Բայց դա դարձել է սովորական։
Դու ասում էիր՝ սիրում եմ անձրևը, բայց երբ անձրև էր գալիս, բացում էիր անձրևանոցդ։ Դու ասում էիր՝ սիրում եմ արևը, բայց երբ արևը սկսում էր ջերմացնել, թաքնվում էիր ստվերում։ Դու ասում էիր՝ քամի եմ սիրում, բայց երբ այն փչում էր, դու փակում էիր պատուհանը։ Վերջում էլ ասացիր, որ սիրում ես ինձ․․․
Ու կլռեմ հիմա, որ ինձ լսես։ Կանհետանամ, որ նկատես, բայց երբեք չեմ գա ետ։ Անգամ, եթե այնտեղ աչքերն են, որոնց մեջ խորտակվում էին մտքերը։ Չեմ հավատա այլևս քեզ՝ դու օտար ես։ Դու թողել ես ինձ հողերի մեջ ու գնացել։ Միթե՞ չվախեցար, որ կարող էիր վրիպել և չհասներ այդ ցեխը ինձ, իսկ ձեռքերդ հավերժ մնային կեղտոտ։
Ու հիմա ինձ համոզում են, որ նորից փորձեմ թռչել, բայց արդեն փոխվել է ինքնաթիռը իմ։
Ու չգիտեմ՝ այս մեկն ինչքանով ապահով կլինի։
No comments:
Post a Comment