Ինձ մոտ համոզել
լավ է ստացվում… Միայն այս աշունն էր, որ իր ներկայացումը խաղաց ու վերջ, գնում է:
Դահլիճը դատարկ, մարդ չկար, առաջին ու վերջին խելագարներ աշնանային: Թեպետ նա գնում
է, սիրելիս, գնում է հեռացողի նման, բայց ետ վերադարձող հեռացողի նման: Նա փախչում
է ինքն իրենից և նրան համոզել էլ չի լինի:
Դու ուզում ես փախչել
այստեղից, բայց ես չեմ խոստանում, որ կգամ քեզ հետ, որովհետև տունս է այստեղ, ես եմ
այստեղ, բայց քեզ կհամոզեմ, որ մնաս, խոստանում եմ:
Դու տուն չունես
աշնան նման, բայց հոգ չէ` կգտնենք: Ես ասացի, որ տուն ունեմ,
այնտեղ թողած ինձ ունեմ, դու կարող ես ապրել տանս առաջին հարկում, որտեղ աշունն էր ապրում:
Այստեղ թողել եմ
ինձ, բայց չեմ մոռացել… Դու այստեղ ես, բայց մոռացվել ես` մոռացել տանը թողած ինձ:
Աշունը գնաց, դու էլ գնաս, ո՞վ մնա տանը թողած ինձ հետ, ո՞վ մնա առաջին հարկում:
Կցանկանաս հեռանալ, փախչել,
բայց կզանգե՛ս ինձ, որ համոզեմ` մնաս…
Խոստացել եմ արդեն, որ բաց չեմ թողնի աշնանային բնակչին ու տունս դատարկ չեմ թողնի: Մնա այստեղ, հա՞… Չգնաս, լա՞վ:
Խոստացել եմ արդեն, որ բաց չեմ թողնի աշնանային բնակչին ու տունս դատարկ չեմ թողնի: Մնա այստեղ, հա՞… Չգնաս, լա՞վ:
No comments:
Post a Comment