Օգտագործի՛ր ինձ: Աշխատի՛ր ինձնով, նկարիր ինձնով կյանքի կտավի ամեն մի կաթիլը: Օգնի՛ր ինձ ապրել ամբողջական և օրիգինալ կյանքով, շրջել անտառի առաջ շտրորված ճանապարհով:
Ցո՛ւյց տուր ինձ, թե ինչպես սիրել ավելի խորը, քան ես երբև է համարել եմ:
Պահի՛ր իմ դեմքի առաջ մի բան, որից ես կարող եմ թեքվել:
Օգնի՛ր ինձ փափկել և հանգստանալ, ամբողջապես ընդունելով այն, ինչի հետ ես մինչև հիմա գտնվում եմ պատերազմյան վիճակում:
Եթե իմ սիրտը մինչև հիմա փակ է, օգնի՛ր ինձ բացել այն, առանց բռնության:
Եթե ես ինչ-որ բան բռնել եմ, օգնի՛ր ինձ բաց թողել այն:
Տո՛ւր ինձ խնդիրներ, կռիվ և, հնարավորինս խրթին հանգամանքներ, եթե նրանք կառաջացնեն ավելի խորը վստահություն և համակերպվածություն դեպի կյանքը:
Օգնի՛ր ինձ ծիծաղել իմ լրջության վրա: Թո՛ւյլ տուր ինձ գտնել հումոր մթության մեջ:
Ցո՛ւյց տուր ինձ հանգստության խորը զգացմունքը փոթորկի ամենաթեժ պահին: Մի՛ թաքցրու ինձ ճշմարտությունից: Երբեք:
Թող շնորհակալությունը լինի իմ ուղեկցորդը: Թող ներողությունը դառնա իմ աղոթքը: Թող այս վայրկյանը դառնա իմ մշտական ընկերակիցը:
Թո՛ւյլ տուր ինձ տեսնել քո դեմքը ամեն մի դեմքում: Թո՛ւյլ տուր ինձ զգալ Քո տաք ներկայությունը իմ սեփական ներկայության մեջ:
Աջակցի՛ր ինձ, երբ ես հետ կկանգնեմ: Շնչի՛ր ինձնով, երբ ես չեմ կարողանա շնչել:
Թո՛ւյլ տուր ինձ մեռնել ողջ, այլ, ոչ թե ապրել մեռած:
No comments:
Post a Comment