Հետաքրքիր է կարդալ մեր ժամանակներում
ապրող գրողի մասին, կարդալ նրա պատմվածքները, քանի որ նա գրում է հենց մեր՝ մեր ազգի,
ժողովրդի, երկրի մասին:
Առաջին անգամն էի կարդում Վանո Սիրադեղյան: Նրա պատմվածքներից
ընտրեցի առաջին իսկ հանդիպած պատմվածքը՝ «Անձրև հուլիսը»: Առաջին հայացքից ինձ գրավեց
պատմվածքի վերնագիրը: Սկսեցի կարդալ, հեշտ չէր կարդալը, բայց դժվար էլ չէր: Իմ պատմերացումները լրիվ այլ էին, ինձ
թվում էր ինչ-որ հեքիաթային, ինչ-որ բարի մի բան է լինելու, բայց պարզվեց` կոշտ, կոպիտ պատմվածք էր, սկզբում հետաքրքրություն չառաջացրեց, բայց ինչ-որ մի ներքին ձայն,
ներքին ներշնչանք ստիպում էր մինչև վերջ կարդալ:
Վանո Սիրադեղյանը մեր օրերում ապրող գրող է, ու նրա գործերը հենց մեր կյանքն են նկարագրում:
Եթե չիմանայի, որ նա նաև քաղաքական գործիչ է եղել, նրա պատմվածքներից
կարելի էր ենթադրել. մի տեսակ կոշտ ու խստասիրտ բան կա նրա գործերում:
Սիրադեղյանի պատմվածքները նման չէին իմ պատկերացումներին, իմ ոճին, իմ խառնվածքին, բայց մի բան ակնհայտ էր՝ տարբերվող է: Տարբերվող է ինքը իրենով,
իր ոճով: Նրա գրելաոճը նմանեցրեցի Հրանտ Մաթևոսյանի գրելաոճին: Նման էր, բայց Հրանտ Մաթևոսյանին ավելի թեթև
է կարդալը:
Վանո Սիրադեղյանի
պատմվածքները ծանր են: Նա գաղտնիքներով է գրում, մինչև վերջ չի ավարտում իր ասելիքը: Գուցե դա խորամանկ քայլ է, որ ընթերցողը կարողանա բացահայտել ու ավարտին հասցնել ներքին խոսքը: Այնուամենայնիվ, հետաքրքիր էր իմանալ մեր օրերում ապրողին, մեր ժամանակներում ստեղծագործողին` Վանո Սիրադեղյանին:
No comments:
Post a Comment