8 February 2015

Մինչեւ կրակին չդիպչես, հեռու չես մնա դրանից

Իմ կարծիքով՝ ունեցածով բավարարվել պետք չէ, սակայն պետք է գնահատել այն, ինչ արդեն ունես: Սովորաբար մենք սկսում ենք գնահատել որեւէ բան այն ժամանակ, երբ կորցնում ենք դա:
Օրինակ՝ ես սկսեցի գնահատել առողջությունս անցյալ երեքշաբթի առավոտյան ժամը ութի մոտերքում, քանի որ հենց այդ օրն էլ հիվանդացա: Առաջ էլ էի ես կարեվորում առողջությունը, սակայն երբ առանց գլխարկի ու շարֆի քայլում էի դրսում եւ առաջին իսկ պատահած խանութից ուտելիք գնում, այդքան էլ չէի մտածում չհիվանդանալու մասին: Այ հետո, երբ պարապմունքից եւ դպրոցից զրկված պառկած էի տանը, նոր հասկացա, որ այն ժամանակ պետք էր մտածել հետեւանքների մասին:

Էդպես է, «մինչեւ կրակին չդիպչես, հեռու չես մնա դրանից»:
Առողջությունը գնահատում ես այն ժամանակ, երբ հիվանդ ես լինում

Լուսանկարը վերցված է համացանցից


1 comment:

  1. Մարիամ ջան, շուտ առողջացիր: Սպասում ենք:

    ReplyDelete