1 April 2015

Ուրախ լինելու բաղադրատոմսը


5 ճաշի գդալ սերը խառնում ենք 3 ճաշի գդալ հետաքրքիր ժամանակի հետ, համեմում ենք ժպիտով... Պատրաստ է:)
                                                                                             


Ես համաձայն եմ այն արտահայտության հետ, որ աշխարհը մարդու հայելին է: Եթե մարդ ուրախ է ու հետաքրքիր, ապա իրեն շրջապատող աշխարհն էլ է այդպիսին լինում, իսկ եթե տխուր է ու անընդհատ դժգոհ ամեն ինչից, ապա ուր էլ որ նա գնա միեւնույն է չի գտնի իր անկյունը: 
Ու հաճախ մարդիկ էդպես էլ մտածում են, կարծում են, որ իրենց բնակավայրը փոխելուց հետո ամեն ինչ լավ կլինի, նրանք կապրեն երջանիկ ու կազատվեն բոլոր հոգսերից: Սակայն իրականում այդպես չէ, եթե մարդ կարողանում է երջանիկ լինել, կարողանում է սիրել, ապա կարեւոր չէ նա բնակվում է Հայաստանում, Ֆրանսիայում, թե՝ Ամերիկայում: Տխուր մարդը ոչ թե իր բնակության վայրը պետք է փոխի այլ ինքն իրեն. եթե նա դադարի անընդհատ բողոքել, դեպրեսիայի մեջ լինել, անգործությամբ զբաղվել, ապա ամեն ինչ լավ կլինի:
Մարդ պարզապես պետք է իր մեջ ուժ գտնի փոխվելու, ուժ գտնի մեղքը իր մեջ փնտրելու... Իսկ դա այդքան էլ հեշտ չէ:

1 comment: