7 April 2015

Աղայանի հեքիաթները

Իմ կարծիքով, Ղազարոս Աղայանի՝ հայ մանկավարժության մեջ ունեցած մեծ դերը հիմնականում պայմանավորված է նրա գրած հեքիաթներով: Հատկապես շատ եմ սիրում «Հազարան բլբուլը»:

Ըստ իս, հեքիաթներ ե՛ւ մեծերը ե՛ւ փոքրերը պետք է կարդան, քանի որ այն զարգացնում է երեւակայությունը, մարդուն բարություն է հաղորդում, պարզություն… Երբ մենք տեսնում ենք, որ բարին հաղթում է չարին, հաճախ առանց հասկանալու ինքներս էլ դառնում ենք հաղթող կերպարի պես:
Ղազարոս Աղայանը նման է Մոցարտին: Նրա հեքիաթները, Մոցարտի երաժշտության նման, ասես կախարդական լինեն, քանի որ կարողանում են գտնել մարդու հոգու ամենանուրբ կետերը: Կարծում եմ, որ չեմ սխալվի, եթե ասեմ, որ Աղայանը հանճար է:

Վաճառականի խիղճը. Վերլուծություն


Բոլոր մարդիկ էլ սխալվում են, բոլորն էլ սայթաքում են, սակայն յուրաքանչյուրը պետք է կարողանա պատասխան տալ իր արարքների համար: Միայն այդպես կարող է խիղճը հանգիստ լինել, իսկ քանի դեռ մարդ չի ուզում ընդունել, որ ինքը սխալ է, միշտ ինչ-որ բան ներսից կայրի  նրան: Պետք է ուժեղ լինել, նայել սեփական խղճի մեջ, լսել նրան ու հաճախ ենթարկվել, քանի որ միշտ չէ, որ ուղեղն է ճիշտ:


Մարդը հոգեւոր ամենալավ վիճակում է լինում, երբ նրա խիղճը հանգիստ է, երբ նա գիտի, որ ամեն ինչ ճիշտ է արել: 

Սակայն պետք է նաեւ սովորել կառավարել խղճին, քանի որ այն կարող է մանրուքների պատճառով մեզ խանգարել:

No comments:

Post a Comment