8 April 2015

Վաճառականի խիղճը

Բոլոր մարդիկ էլ սխալվում են, բոլորն էլ սայթաքում են, սակայն յուրաքանչյուրը պետք է կարողանա պատասխան տալ իր արարքների համար: Միայն այդպես կարող է խիղճը հանգիստ լինել, իսկ քանի դեռ մարդ չի ուզում ընդունել, որ նա սխալ էր, միշտ ինչ-որ բան ներսից կայրի  նրան: Պետք է ուժեղ լինել, նայել սեփական խղճի մեջ, լսել նրան ու հաճախ ենթարկվել, քանի որ միշտ չէ, որ ուղեղն է ճիշտ:


Մարդը հոգեւոր ամենալավ վիճակում է լինում, երբ նրա խիղճը հանգիստ է, երբ նա գիտի, որ ամեն ինչ ճիշտ է արել: Սակայն պետք է նաեւ սովորել կառավարել խղճին, քանի որ այն կարող է մանրուքների պատճառով մեզ խանգարել:

No comments:

Post a Comment