10 April 2015

Մեր մութ ու լույս կողմերը


Իմ կարծիքով, չկան ավելի շատ մութ կամ լուսավոր հատկություններ ունեցող մարդիկ: Դա նույնն է, ինչ ատոմի մեջ պրոտոոնների եւ էլեկտրոնների թիվը հավասար չլինի: Պարզապես ոմանք ավելի շատ են ցույց տալիս իրենց մութ, իսկ ոմանք՝ լուսավոր կողմերը: 


Իրականությունը միշտ նույնն է, հարցը այն է, թե ինչպես ենք մենք այն ընդունում: Բերեմ մի պարզ օրինակ: Երբ լավատես մարդու առջեւով սեւ կատու է անցնում, նա պարզապես ծիծաղում է եւ շարունակում ճանապարհը, իսկ վատատեսը սկսում է մտածել, որ դա վատ նշան է, եւ այդ օրը նրան մեծ անհաջողություններ են սպասվում: Ու ի՞նչ է լինում արդյունքում. լավատեսը ունենում է հետաքրքիր, հագեցած օր, իսկ վատատեսի օրը այդ անմեղ կատուն կարողանում է փչացնել:
Մութ մարդիկ թույլ են, նրանք չեն կարողանում լույս ստանալ աշխարհից. Ինչպես Օշոն է ասում. «Դու չես կարող ստանալ այն, ինչ քո մեջ չունես»: Իսկ լավատես, լուսավոր մարդիկ ամեն օր լույս են կլանում աշխարհից:

No comments:

Post a Comment