9 April 2015

Աշխարհի մութ և լույս կողմերը

Աշխարհում, ինչպես մարդկանց մեջ, կան մութ և լույս կողմեր:
Որոշ մարդիկ թաքցնում են իրենց մութ կողմերը, իսկ մյուներն էլ՝  իրենց լույս կողմերը: Իմ կարծիքով, չի կարելի թաքցնել քո ներսում գտնվող լույսը: Պետք է ցուցադրել այն և տարածել: Դրան հակառակ դու պետք է թաքցնես քո ներսում գտնվող մութը: Մութ մարդիկ թաքցնում են իրենց միջի, առանց այն էլ սակավ լույսը՝ շուրջբոլորը տարածելով մթություն: Նման մարդիկ կարող են վտանգավոր լինել ոչ միայն իրենց, այլև բոլորի համար: Նրանք երբեք լուսավոր չեն լինում, միշտ տխուր են ու դժգոհ:
Պետք է միշտ լինել լուսավոր, առաջին հերթին քո, իսկ հետո արդեն ողջ աշխարհի համար:  Չէ՞ որ լուսավոր մարդիկ գեղեցիկ և արևոտ են դարձնում աշխարհը:

Հեղինակ՝  Արաքս Հովհաննիսյան

Հ.Գ.

Շնորհակալություն ենք հայտնում Արաքս Հովհաննիսյանին՝  «Շողակն»  էլեկտրոնային ամսագրի հետ համագործակցելու համար: Արաքս Հովհաննիսյան, «Շողակնի» անձնակազմը միշտ ուրախ է աշխատել քեզ հետ և պատրաստ է քեզ դարձնել իր մի մասը՝ փոխադարձաբար դառնալով քո մի մասը: Շնորհակալություն:
Հարգանքով՝  Էրիկ Թելունց

No comments:

Post a Comment