Հաճախ մեզ թվում է, որ ժամանակը սովորականից արագ, կամ դանդաղ է թռչում, սակայն մեկ րոպեն երբեք չի կարող ավելի երկար լինել, քան վաթսուն վայրկյանը: Խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք այդ վաթսուն վայրկյանը օգտագործում: Իսկ երբ մարդ անգործության մատնված է լինում, նա սկսում է ինքն իր համար, գոյություն չունեցող խնդիրներ ստեղծել ու ամբողջ օրը տառապել դրանցով: Նա վատնում է իր ժամանակը՝ տխրելով ու հետեւելով ժամացույցի սլաքին, սպասելով... Թե ինչին, ինքն էլ չգիտի:
No comments:
Post a Comment