22 April 2015

Ռուբեն Սեւակ. Գիշերն իջավ


Այս բանաստեղծությամբ Ռուբեն Սեւակը ուզում է ցույց տալ, թե ինչքան գեղեցիկ է աշխարհը, ու այն ամենը ինչը շրջապատում է մեզ: Գեղեցկություն կա գիշերվա, աստղերի եւ լույսի, ջրի ու լռության ձայնի մեջ: 

Ռուբեն Սեւակը գտնում է երջանկություն ապրելու, շնչելու, իրերի եւ անգամ քարանալու մեջ: Նա աշխարհը գնահատում է իր ողջ գեղեցկությամբ ու հմայքով, նա գիտի թե ինչ է սերը, թե ինչ է իրական գեղեցկությունը:

Մեր շուրջը այնքան գեղեցկություն կա, այն կարելի է գտնել ամենուր, անգամ փոքրիկ ծաղկի մեջ: Պարզապես պետք է բացել աչքերը եւ նկատել այդ ծաղիկը, պետք է նկատել անամպ գիշերը, հազարավոր աստղերը, ինչպես դա անում է Սեւակը:

No comments:

Post a Comment