3 May 2015

Գիտակից մարդիկ

Հաճախ մեր քաջությունը չի հերիքում, որպեսզի անենք այն, ինչ իսկապես ուզում ենք: Այդ ժամանակ սկսում ենք կասկածել, մտածել. արժե՞ արդյոք: Հենց այդ կասկածն է, որ խանգարում է մեզ համարձակ քայլեր անել: Ըստ իս, միայն այն վերացնելով է կարելի լիարժեք ապրել:

27 April 2015

Ինքնահարցազրույց

-Ի՞նչն է քեզ ուրախացնում:
-Ինձ ամեն ինչ ուրախացնում է, անգամ այն մանրուքները, որոնք ուրիշները չեն նկատում:

22 April 2015

Ռուբեն Սեւակ. Գիշերն իջավ


Այս բանաստեղծությամբ Ռուբեն Սեւակը ուզում է ցույց տալ, թե ինչքան գեղեցիկ է աշխարհը, ու այն ամենը ինչը շրջապատում է մեզ: Գեղեցկություն կա գիշերվա, աստղերի եւ լույսի, ջրի ու լռության ձայնի մեջ: 

Ռուբեն Սեւակը գտնում է երջանկություն ապրելու, շնչելու, իրերի եւ անգամ քարանալու մեջ: Նա աշխարհը գնահատում է իր ողջ գեղեցկությամբ ու հմայքով, նա գիտի թե ինչ է սերը, թե ինչ է իրական գեղեցկությունը:

Մենք շարժվում ենք առաջ՝ հիշողությունները չմոռացած

Դանիել Վարուժանը հայ զինվորի տեսքով գրող է ինձ համար:

14 April 2015

Ոչինչ չի փոխվի

Համո Սահյանը մեր այն բացառիկ գրողներից է, ով գրում է այնպես, որ թախիծն ու ժպիտը հասկանալի ու հասանելի է դառնում շարքային ընթերցողի համար:

Վաթսուն վայրկյանի արժեքը


 Հաճախ մեզ թվում է, որ ժամանակը սովորականից արագ, կամ դանդաղ է թռչում, սակայն մեկ րոպեն երբեք չի կարող ավելի երկար լինել, քան վաթսուն վայրկյանը: Խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք այդ վաթսուն վայրկյանը օգտագործում:

10 April 2015

Մեր մութ ու լույս կողմերը


Իմ կարծիքով, չկան ավելի շատ մութ կամ լուսավոր հատկություններ ունեցող մարդիկ: Դա նույնն է, ինչ ատոմի մեջ պրոտոոնների եւ էլեկտրոնների թիվը հավասար չլինի: Պարզապես ոմանք ավելի շատ են ցույց տալիս իրենց մութ, իսկ ոմանք՝ լուսավոր կողմերը: 

8 April 2015

Վաճառականի խիղճը

Բոլոր մարդիկ էլ սխալվում են, բոլորն էլ սայթաքում են, սակայն յուրաքանչյուրը պետք է կարողանա պատասխան տալ իր արարքների համար: Միայն այդպես կարող է խիղճը հանգիստ լինել, իսկ քանի դեռ մարդ չի ուզում ընդունել, որ նա սխալ էր, միշտ ինչ-որ բան ներսից կայրի  նրան: Պետք է ուժեղ լինել, նայել սեփական խղճի մեջ, լսել նրան ու հաճախ ենթարկվել, քանի որ միշտ չէ, որ ուղեղն է ճիշտ:

7 April 2015

Աղայանի հեքիաթները

Իմ կարծիքով, Ղազարոս Աղայանի՝ հայ մանկավարժության մեջ ունեցած մեծ դերը հիմնականում պայմանավորված է նրա գրած հեքիաթներով: Հատկապես շատ եմ սիրում «Հազարան բլբուլը»:

Հավատի զորությունը

Հավատը ուժեղ է, անվախ, այն մարդու ամենալավ օգնականն է դժվար պահերին, ամենալավ ընկերը ուրախ ժամանակ: Հավատը ամեն ինչ է...

1 April 2015

Ուրախ լինելու բաղադրատոմսը


5 ճաշի գդալ սերը խառնում ենք 3 ճաշի գդալ հետաքրքիր ժամանակի հետ, համեմում ենք ժպիտով... Պատրաստ է:)

19 March 2015

Տնտեսական միամսյակ. Այցելություն Կենտրոնական բանկ

Այսօր կայացավ տնտեսական միամսյակի շրջանակներում կազմակերպված սեմինարը, որը խիստ տարբերվում էր մյուսներից: Այս անգամ ոչ թե պարզապես հավաքվել էինք դասարանում եւ քննարկում էինք որեւէ թեմա, այլ նաեւ հնարավորություն ունեինք տեսնելու այն ամենը, ինչի մասին որ այսքան ժամանակ զրուցում էինք մասնագետների հետ:
Պարզվում է, որ հայկական դրամը օգտագործվել է դեռ մեր թվարկությունից առաջ: Ճիշտ է, այն այդքան էլ նման չէր այսօրվա փողին, սակայն կարելի է ասել, որ եղել է ժամանակակից դրամի «նախահայրը»:

18 March 2015

Կարծրատիպ

Չգիտես ինչու, որոշ մարդիկ, իմ կարծիքով՝ մեծամասնությունը, փակված են մի ընդհանուր կարծրատիպ-վանդակի մեջ: Ես այն կկոչեի «եթե- ապա»: Օրինակ՝ «եթե քրիստոնյա եմ, ապա մուսուլմանը թշնամիս է», «եթե հայ եմ, ապա ռուսը բարեկամս է», «եթե ոչ ոք չի սիրում մեկին, ապա ես էլ չեմ սիրում», «եթե մեծամասնությունը համաձայն է, ապա ես էլ եմ համաձայն»...

17 March 2015

5 March 2015

Գրականության արվեստը


Եթե ասեմ, որ շատ եմ գիրք կարդում, սուտ կլինի, սակայն դա չի խանգարում, որ ամբողջ հոգով սիրեմ գրականությունը: Կարդում եմ, երբ ազատ ժամանակ եմ ունենում, երբեմն՝ գիտակցելով, երբեմն՝ անգիտակցաբար: Շատ դեպքեր եմ հիշում, երբ անգիտակցաբար մի բան եմ կարդում, որը մնում է գիտակցությանս մեջ:

2 March 2015

Վաղը գոյություն չունի



Մարդիկ հաճախ են ասում, ես վաղվանից նոր կյանք եմ սկսելու, վաղվանից քիչ եմ ուտելու, վաղվանից թողնելու եմ ծխելը... Ու դա ասես նրանց ուղեղում փակցված հայտարարություն լինի, որը ամեն օր կարդում են: Վաղը երբեք չի գալիս, քանի որ ամեն նոր օրը լինում է այսօր...