Խիղճը բազմաճյուղ է, որպես մի հատկանիշ՝ այն դժվար է ընդունել։ Իզուր չեն ասում բարեխիղճ, քանի որ հենց բարությունն է ամենակարևոր ճյուղը։ Այն մարդը, ով ձեռք է բերել այդ խիղճն իր մեջ տարիների ընթացքում, կարելի է համարել լավ մարդ, խիղճն էլ՝ որպես լավ հատկանիշ։
Բոլոր մարդիկ էլ սխալվում են, բոլորն էլ սայթաքում են, սակայն յուրաքանչյուրը պետք է կարողանա պատասխան տալ իր արարքների համար: Միայն այդպես կարող է խիղճը հանգիստ լինել, իսկ քանի դեռ մարդ չի ուզում ընդունել, որ նա սխալ էր, միշտ ինչ-որ բան ներսից կայրի նրան: Պետք է ուժեղ լինել, նայել սեփական խղճի մեջ, լսել նրան ու հաճախ ենթարկվել, քանի որ միշտ չէ, որ ուղեղն է ճիշտ:
Իմ կարծիքով, Ղազարոս Աղայանի՝ հայ մանկավարժության մեջ ունեցած մեծ դերը հիմնականում պայմանավորված է նրա գրած հեքիաթներով: Հատկապես շատ եմ սիրում «Հազարան բլբուլը»: