Խիղճը բազմաճյուղ է, որպես մի հատկանիշ՝ այն դժվար է ընդունել։ Իզուր չեն ասում բարեխիղճ, քանի որ հենց բարությունն է ամենակարևոր ճյուղը։ Այն մարդը, ով ձեռք է բերել այդ խիղճն իր մեջ տարիների ընթացքում, կարելի է համարել լավ մարդ, խիղճն էլ՝ որպես լավ հատկանիշ։
Իսկ մարդկային այն տեսակը, որն ինձ համար, իհարկե, ավելի հարազատ է՝ ի ծնե եղել է խղճով։ Եվ այն կարող է քայքայել, հիվանդացնել մարդուն: Ես էլ ունեմ այդ խիղճն ու ոչնչի հանդեպ անտարբեր անցնել չեմ կարող։ Գուցե ինձ չհասկանան, համարեն տարօրինակ, ամեն ինչ բարդացնող մեկը, բայց ես այն եմ, ինչ կամ։ Ու որքան էլ դա փորձեմ ցույց չտալ և հակառակը՝ թվամ անտարբեր, մտքերը հանգիստ չեն տա, էլի կտանեն անցյալ և կստիպեն ափսոսալ չասած խոսքերի համար։
Երբ խղճով ես, չես կարողանում շատ անգամ մարդու հետ վարվել այնպես, ինչպես նա՝ քեզ հետ։ Եթե մի փոքր էլ նեղացնեմ մեկին, ինձ կհամոզեմ, որ դա է ճիշտը, հասկանալով, թե որքան վատն եմ։ Մեկ էլ նորից հակառակը, իսկ մի՞թե նա չի մտածում, երբ այդպես է վարվում ինձ հետ։ Բայց մարդիկ սովոր են քո խղճով լինելուն և հաճախ օգտվում են դրանից, բայց երբ արդար ես վարվում, ասում են՝ փոխվել ես։
Երանի բոլոր անխիղճները լինեին մեռածի հաշիվ՝ ոչ ոք չվախնար նրանցից։ Բայց մարդիկ իրենց կամքին հակառակ ենթարկվում ու սիրում են անխիղճներին։ Իսկ խղճովներին էլ իրենց հերթին փորձում ենթարկեցնել։ Գուցե ավելի լավ կլիներ լինել անխիղճ՝ մեռածի հաշիվ, քան տանջվել ու դառնալ մեռա՞ծ։

No comments:
Post a Comment