5 April 2016

Հանգստությունն ինքնին մեր մեջ է






Երազում ենք գտնել հանգստություն , չիմանալով որ հանգստությունն  ինքնին մեր մեջ է...


 Մենք առօրյա կյանքում միշտ քայլում ենք , մտածում ենք , տրամադրություններ ենք փոխում, իսկ մեր ներսում մի մաս միշտ զերծ է պահում իրեն մեր քայլերից, նա հանգիստ ու լուռ սպասում է - չէ ՞ որ հենց դա հանգստության մեր բաժինն է , որ միշտ փորձում է հանգստացնել մեզ , սաստել ու չի թողնում որ սրտնեղենք - մի գուցե  նա մեկն է ,որ ապրում է մեր ներսում , մի գուցե նա երևակայական ինչ- որ կերպար է , մի գուցե... - ՙՙ<<Մի գուցե>>-ները շատ են ու մոլորեցնում են մեզ մեր ներսում: Նա միակն է, որ հանգիստ է ու չի դոփում մեր ներսում , չի սլանում ժամանակին հավասար այլ դանդաղ քայլում է նրա կողքով , չի տխրեցնում մեզ , չի նյարդայնացնում ,այլ լուռ ,ինչ-որ էներգիայի ուժով հանգստացնում է մեզ : Իր լռությամբ լցնում է մեր ներսն ու մենք զգում ենք մեզ հանգիստ ասես թռչենք օդում , չգիտեմ ինչպե՞ս են մարդիկ զգում այդ ամենը, բայց ինքս ինձ միշտ պատկերացնում եմ կանաչ անտառում, ուր անվերջ լսվում է ջրի ձայն ու աչքերիս առջևով գնում են պատկերներ , երազում ենք գտնել հանգստություն , չիմանալով որ հանգստությունն  ինքնին մեր մեջ է ,ու երբ թողնենք նա լուռ կհանգստացնի , մեզ կտանի այնտեղ, որտեղի մասին միշտ երազել ենք :

No comments:

Post a Comment