Չգիտեմ էլ որտեղից սկսել, երևի այնտեղից, որ այդ ամենն ասես երեկ չլիներ, լրիվ ուրիշ տեղ, ուրիշ ժամանակ՝ հեռու ամենօրյա հոգսերից ու մտածմունքներից։
Ամեն ինչ փոխվել էր ու երևի մեզ համար ամենամեծ մտածմունքը դարձել էր այդ պահին մեզ սպասվող հաջորդ առաջադրանքը։
- Իսկ ի՞նչ առաջադրանքի մասին է խոսքը,-ձեր մոտ հնարավոր է ծագի այս հարցը։
Բայց մինչ այդ հարցին անցնելը, ուզում եմ նշել, որ ճամփորդությունը լիովին այլ կերպ էի պատկերացնում, սակայն այն չհամապատասխանեց իմ պատկերացումներին։ Տեղյակ էլ չէի` ինչ ասել է ռազմամարզական ճամբար։ Քանի որ ես լինելով սպորտից բավականին հեռու մարդ, դժվար իմ կամքով ցանկանայի գնալ այդ ճամփորդությանը։ Բայց դա էլ իր հետաքրքրությունն ու օգուտն ունեցավ։
Սովորեցի ճիշտ դիրքավորվել կրակելու համար թե՛ կանգնած, թե՛ ծնկած։
Իսկ այ վազքը․․․ Բացարձակ պատրաստված չլինելով՝ դա ինձ համար անհնարին թվաց։ Չնայած՝ վերջում ուզած-չուզած բոլորին հավասար վազեցի , բայց դա այդքան էլ լավ չավարտվեց։ Ուժեղ մկանային ցավեր սկսվեցին, և տրամադրություն այլևս չկար ինչ-որ պարապունքի մասնակցելու։ Բայց հետո հասկացա, որ դա շատ սխալ է, ու այս ամենը միայն իմ մեղքով է։ Պետք է դառնալ ավելի սպորտային ու շատ կարևոր է հոգևոր տրամադրվածությունը, որպեսզի այլևս չվախենաս ինչ-որ մի վազքից։
Հիացած էի մեր ջոկերի միասնականությամբ, որն, իհարկե, ստեղծվել էր ընկեր Բորիսի շնորհիվ։ Ով ամեն կերպ փորձում էր դարձնել մեզ ավելի ամբողջական՝ ձևավորելով և՛ ուժեղ թիմ, և՛ անհատ։ Եթե ջոկից ինչ-որ մեկն անգամ պակասում էր, մենք չէինք սկսում մեր պարապունքները։ Եվ բոլորով սպասում էինք, ավելի ճիշտ սպասում էին այդ մեկին, որը հիմնականում մենք էինք՝ աղջիկներս։ Դե, բա բնական է, որ 10 րոպեն բավական չէր մեզ կարգի բերվելու համար։ Բայց պետք էր արագ պատրաստվել, թե չէ տղաներն ու ընկեր Բորիսը հավաքվում էին մեր քոթեջի դիմաց, մի քիչ էլ ուշացնայինք, երևի ներս կմտնեին։ Հասցնելը նույնպես դարձել էր մեր առօրյա մտածմունքերից մեկը։
Այնքան հաճելի էր Սևանի համար ինչ-որ օգտակար գործ անելը։ Տեսարանին պետք էր կողքից հետևել՝ մի պարծենալու առարկա։ Ամենքը զբաղված էր ինչ-որ բնապահպանական աշխատանքով՝ մեկը ծառի ճյուղերն էր կտրում, որպեսզի այն լճից հանելն ավելի հեշտ լիներ, մյուսն էլ մագլցում էր՝ պարանը պտտելով շուրջը, որպեսզի հնարավոր լիներ այն շուռ տալ։
Երբ հերթը հասավ շուռ տալուն, մենք բոլորս միասին կպանք այդ գործին։ Հնարավոր է իմ քաշելը ոչ մի էական տարբերություն չտվեց, բայց դա չէր կարևորը՝ մենք միասին էինք։ Ինչպես ասում էին՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Այդտեղ նույնպես երևաց մեր միասնությունը։ Հաշվում էինք մինչև երեքն ու հավասար քաշում։
Ի դեպ, ծառերը լճից հանելու համար հատուկ մեքենա կար ու այդ պահն էլ չեմ մոռանա, որ բոլորով՝ մոտավորապես 20 հոգով նստեցինք այդ փոքր մեքենան, ավելի շուտ այդ մեքենայի վրան ու գնացինք բնությունը պաշտպանելու։ Դա իսկապես արդյունավետ աշխատանք էր, քանի որ ափն այնքան ջինջ ու մաքուր էր։ Եթե մի փոքր էլ տաք լիներ․․․Չնայած ցուրտն էլ իր դրական կողմերն ուներ։ Այն հնարավորություն էր տալիս ևս մեկ անգամ սիրելի մարդկանց հետ թեյ խմել, տաքանալ։
Գիշերը մի փոքր այլ էր՝ ալիքների ձայն, աստղազարդ երկինք ու լիալուսին, հա, մեկ էլ ափին մոտ փայտից տնակ՝ մենք էլ այնտեղ նստած: Կարելի էր ժամերով հիանալ ու չհագենալ բնության կողմից տրված այդ հրաշալիքներով, սակայն պետք էր քնել, որպեսզի առավոտյան 9-ին արթնանալ, բայց ինձ հետաքրքրեց արևածագը․․
Ցուրտ էր․․․Առաջին անգամ էի օգտվում քնապարկից (ինձ իսկական ճամբարական էի զգում)։ Էնպես էլ խորն էի քնել։
Առավոտյան մեզ մի նոր անակնկալ էր սպասվում՝ սարը։ Ինձ թվում էր՝ ես իմ ձգված մկաններով ի վիճակի չեմ լինի սար բարձրանալ. փաստորեն թերագնահատում էի ուժերս։
Սևանում ցուրտ էր, բայց այդքան մրսելուց հետո մեկ էլ հանկարծ ցանկություն առաջացավ կարճաթևով մնալու։ Պատկերացն՞ում եք՝ սարի վերևներում, երբ պետք էր մրսել՝ սկսեցի շոգել։ Վերցրել էի ձյունն ու քսում էի երեսիս՝ որպես զովացուցիչ։ Այդ շոգելը մեր ջանքերի արդյունքն էր։ Վերջում, երբ նստեցինք հանգստանալու ու ամեն ինչ մնաց ներքևում, ես հասկացա, որ անհաղթահարելի ոչինչ չկա, բոլոր խնդիրներն ինձ համար այնքան կենցաղային թվացին, որոնք զուտ ժամանակ են խլում։
«Վերևում արծիվն էր թռչում,- մտածեցի ես,-հիմա մեզ կփախեցնի»: Էն էլ անտարբեր անցավ, մենք էլ իրար ձեռ բռնած, օգնելով իջանք ցած։

No comments:
Post a Comment