Լեն ու բոլ նստած, կարելի է ասել մեզ համար փռված, երթուղայինում ամենքս անմիջական շփման մեջ էինք։ Մի պահ մոռանալով ականջակալներն ու բջջային հեռախոսները՝ շրջվել էինք դեպի մյուսներն ու անդադար խոսում էինք։ Իզմիրյան ճամբարականներից Արեգն ու Միսս Բուշը պատմում էին ամենահետաքրքիրն ու ծիծաղելին,
որ տպավորվել էր այդ երկու շաբաթվա ընթացքում։ Հասցրեցինք խոսել նաև մեր հետագա պլանների ՝ Վրաստանի, Սևանի մասին։
Մի հսկայական տարածք իր ոչ պակաս հսկայական աստղադիտակներով և պատմությամբ։ Մեկ օրը բնական է՝ չէր հերիքի այն ամբողջովին ուսումնասիրելու համար, այդ իսկ պատճառով շատ կուզենայի գիշերակացով մնալ այնտեղ՝ նյութեր պատրաստել,
լուսանկարել, վերջիվերջո դիտել աստղերը։ Նայել դեպի անհասկանալին ու պատկերացնելամեն ինչ։ Իսկը իմ տեղն է։․Չէ՞ որ ես սիրում եմ երազել։
Ամենաշատն իմ մեջ տպավորվեց մի շուն,
որը ճամփորդության սկզբից մինչև վերջ ուղեկցեց մեզ։ Անգամ նկարներում կարող եք տեսնել նրան։
Հասնելով դպրոց հասկացա,
որ արևահարվել եմ, գլուխս ցավում էր,
թույլ էի։ Բայց թեկուզ առողջության հաշվին,
նման առաջարկը ուղղակի չէր կարելի բաց թողնել։
Չնայած՝ գալով Երևան և տեղափոխվելով հիմիկվա իրականություն, արդեն մոռացվեցին բոլոր երազանքներն ու հիանալի ճամփորդությունը։ Երբ դեռ չէի մտել սոցիալական կայքեր, ամենից անտեղյակ՝ այնպես էի ոգևորված, որ պետք է գրեմ բյուրականյան զգացումներիս մասին,
բայց հետո բոլորը վերացավ։ Մնացին միայն եղունգներ, որոնք չեմ դադարում կրծել, գլուխ, որ չեմ դադարում քորել և վերքեր, որոնք չեմ դադարում
պոկել:
Նաև չեմ դադարում հարցնել ինքս ինձ՝ արդյո՞ք եկել է գարունը՝ մեր հոգևոր գարունը՝ բերելով իր հետ սեր,
տաքություն ու ծաղիկներ, թե՞ մնացել է սառը ձյան շերտի տակ, որ ցանկություն էլ չունի հալչելու…
No comments:
Post a Comment