Կարծես թե պատուհանը բացելու ժամանակն է։ Ահա քամին կրկին խաղում է դեմքիս, մազերիս հետ, հով անում, երբեմն էլ՝ ստիպում փշաքաղվել։
Ես, մեկ է, սիրում եմ քամին, անձրևը, քանի որ դրանք միայն հավատարիմների համար են՝ ովքեր չեն վախենում և պատրաստ են միասին թրջվելու, մրսելու։
Դու էլ ինձ հավատարիմ թվացիր, բայց արի ու տես, որ անձրևը կանգնեց քո ճանապարհին։ Ես մնացի մենակ անձրևի հետ՝ ինքնըստինքյան փոքր-ինչ շատացնելով անձրևի կաթիլները․․․
Իսկ հիմա, երբ արդեն լսվում է թռչունների ծլվլոցը, բոլորը պատրաստ են հանդիպել ինձ, բայց գիտե՞ս ինչ, այս անգամ էլ ես չուզեցի։ Հոգումս դեռ խորը աշուն է, քանի որ դու չցանկացար խնամել թրջված ծաղիկներս։
Գոռում էին ամպերը, երկնքի ձայներն այդ ինձ մի ամբողջ պատմություն հիշեցրին։

No comments:
Post a Comment