Թե զայրացած լինես շուրջդ տիրող մշտադալար անարդարությունից, տխուր` չստացված օրվանից կամ պարզապես հոգնած ամեն ինչից, մի՛ փորձիր փախչել հեռու՝ փնտրելով մշտական
թաքստոց, այլ պարզապես գտիր քեզ համար ուժ հավաքելու և վերականգնվելու մի փոքր անկյուն։
Անկյուն, որտեղ անկախ եղանակից, տաք է։ Անկյուն, որտեղ անկախ ամեն ինչից ես փոքր ու անպաշտպան երեխա եմ։ Գիտեմ` կքնեմ աթոռին, բայց կարթնանամ սավանի
տակ պառկած։ Եվ ամեն հարց իմ տեղը կլուծվի, միայն թե ես հանկարծ չարթնանամ։ Ու երբ լիովին կանջատվեմ այս աշխարհից, կարթնանամ ու կտեսնեմ, որ արդեն մոռացվել են երբեմնի տանջող խնդիրները։
Կարևորը` ես գիտեմ, որ կա մի վայր, որտեղից երբեք չեմ ուշանա, որտեղ ինձ միշտ սպասում են։
Հաճախ կուղևորվեմ այնտեղ, երբ հոգնած կլինեմ, երբ ուղղակի կուզեմ լիցքաթափվել,
ուժերը վերականգնել ու տաքություն ստանալ։ Իսկ ուժեր հավաքելուց, տաքանալուց հետո, կփորձեմ տաքացնել նրան, ով ոչ թե կգա իմ ետևից, այլ ով միշտ անկյունում
նստած կսպասի ինձ․․․
No comments:
Post a Comment