25 April 2016

Մարդը կանգնեց...





-Փողոցում հանկարծակի ամենինչ կանգնեց ու պարուրվեց փոթորիկի մեջ...-
Սկզբում ուղղակի սովորական քամի էր , որ սուլում էր բայց մարդիկ ուշադրության չեին արժանացնում նրան ու շարունակում էին քայլել, վազել, ժպտալ, սակայն քամին մենակ էր, ոչ ժպտում էր, ոչ վազել կարող էր , ոչ էլ քայլել, նա միայն անվերջ սուլում էր ու ուզում էր որ իրեն էլ մարդիկ ժպտան ու ուշադրություն դարձնեն, բայց  սպասելուց հոգնեց ու վրդովվեց, - սկսեց ավելի բարձր ու գոչյուն սուլել , մարդիկ ուղղակի սկսեցին ավելի արագ փախչել ու թաքնվել վրդովված քամուց, իսկ քամին շարունակում էր անխնա մտրակել մարդկանց դեմքերը, օդ էր բարձրացնում նրանց մազերը ՝ուզում էր նրանց պտտեցնել ուզում էր պարել մարդկանց հետ ուզում էր բարձրացներ նրանց դեպի երկինք: Իսկ նրանք ովքեր հասցրել էին թաքնվել միևնույնն է նրանց քամին հանգիստ չեր թողնում  վնգալով փչում էր բոլոր թաքստոցների պատերի  ճեղքերից, մտնում էր ու փորձում էր ողջյունել մարդկանց: Իսկ ծովո՞ւմ :- ին՞չ է կատարվում ծովում , որտեղ մարդիկ չկան, որտեղ ծովը նույնպես մենակ է, միթե՞ ալիքները փայլփլալով ընթանում են առաջ ,միթե՞ կատաղի ալիք է բարձրացել ու սաստիկ քամու հետ գնում է- բայց այն ու ամենայինվ ծովում բարձր ալիքների ցայտերը խշշոցով խփվում են իրար ու հանդարտվում: Չէ՞, որ քամին մենակ է նա փնտրում է մեկին ով կընկերակցի իրեն : Հենց այսպիսի պատկերը ունի մարդը երբ մենակ է նա վրդդովվում է իր մեջ փորձում է հազար հայացքների միջից գտնել այն մեկին ով ունի մի քիչ իր հայացքից ով նայում է կյանքի այն նշանակետին ուր նրա հայաքն է սառել:Իսկ ծովը՞- ծովը մարդու հոգին է որ ավերջ բարձր ալիքների է բաժանվում ու շփալով խփվում մարդու՝. արդեն իսկ ժայռացած սրտին որպեսզի ժայռը սկսի աշխատել ու գործել : Ու հանկարծ փոթորիկը դադարեց Ժայռը հալվեց ու տաքացավ իսկ ծովը հանտարտ սկսեց իր հունով գնալ : - Իսկ մարդը կանգնեց բացեց աչքերը- ժպտաց ու ասաց Բարև:-

No comments:

Post a Comment