10 April 2016

Մաքրվելու ժամանակն է

Դու երբեք չես կարող հեռանալ ինձանից, քանի որ սրտիցս երբեք ոչ մեկը չի հեռանում։ Ֆիզիկապես դա հնարավոր է, բայց ոչ սրտի մակարդակով: Նրանք, ովքեր կարողանում են մտնել այնտեղ, դառնում են մշտաբնակ։
 Հաճախ լինում է տեղերի վերադասավորում։ Օրինակ՝ առաջին շարքերից վերջինները։ Ու դու նույնպես ենթարկվել ես այդ վերադասավորմանը։ Եվ դա ամենացավոտն էր, որ այդպես էլ չանհետացար, այլ պարզապես իջար, շատ իջար՝ հավասարվելով գրեթե հատակին։ Նմանվեցիր փոշու, որ եթե մի փոքր էլ ցանկություն ունենամ մաքրելու, այլևս երբեք չի երևալու։ Բայց սովորությանս համաձայն, ես ծուլացա և այդպես էլ մնացի փոշու մեջ կորած։ 
Չնայած՝ արդեն զգում եմ հեռվից փչող քամու զորությունը, որ պատրաստվում է ամբողջովին տակնուվրա անել մեզ․․

2 comments: