Սկզբում մի կրակ էիր: Այնպես էիր վառվում ու լուսավորում, որ
բոլորը մոռացել էին խավարի մասին ու դժվար թե ինչ-որ մեկին խավար ասելիս քո դեմքին
շշմած չնայեր ու չհեռանար:
Դարձել էիր բոլորի հույսի ու լույսի աղբյուրը ու ոչ մեկ ապագան չէր պատկերացնի առանց քեզ: Մի խոսքով յուրահատուկ էիր և ինչու չէ՝ անսովոր: Ոչ ոք չէր հանդիպել քո նմանին: Դարձել էիր բոլորի ուշադրության կենտրոնը ու միթե հենց այդ պատճառով ոչնչացար ու դարձար մոխիր:
Բոլորին հուսահատ թողեցիր ու մի ակնթարթում էլ չկայիր: Կրակ
լինելով հանդերձ դու քեզ վառեցիր ու բոլորի լույսի փոխարեն դարձար բոլորի խավարը, իսկ
ջերմության փոխարեն՝ սառնությունը: Մի ակնթարթում բոլորի ուրախությունը անհետացավ ու
այդ սպիտակ ժպիտները դարձան սև ու այնքա՜ն կեղծ...
Քեզ դիպչելով մարդկանց ձեռքերը կեղտոտվում էին ու մի սարսուռ
էին զգում: Էլ չկար առաջվա ջերմությունը... Սակայն, նրան հանդերձ բոլորը հիշում էին
քո պայծառ օրերը, մինչև այդ ժամանակ, երբ կորար, ոչնչացար ու ի վերջո անհետացար...
Հիմա ոչ ոք քեզ չի հիշում: Բոլորը գտել են մի այլ կրակ, մի այլ ջերմություն ու դու
դարձել ես մի արկղի մեջ փակված ու մոռացված հին պատմություն...
No comments:
Post a Comment