11 January 2017

«Շողակնը»՝ ինքնահաստատման հարթակ

«Շողակնը» լուսավորելու չափ շողալու ու փայլելու հարթակ է, որը մեզ ազատ արտահայտվելու հնարավորություն է տալիս:


  • Ինքնահաստատման հարթակ է
Ազատ արտահայտման հարթակ է՝ ստեղծելու ու ստեղծագործելու: 
  • Ինքնագնահատման հարթակ է
Դու քեզ սկսում ես ավելի գնահատված ու հասկացված զգալ: 
  • Ինքնավստահության հարթակ է 
Հավատ է սեփական ուժերի նկատմամբ:

  • Ինքնաճանաչում և ճանաչողություն
«Շողակն» պատանեկան ամսագիրը բերում է հայտնիություն և ճանաչողություն: Մարդիկ սկսում են քեզ ճանաչել, ինքդ քեզ ես սկսում ճանաչել: Ինչ խոսք, հաճելի է, հատկապես, երբ հայտնվում ես տիար Բլեյանի բլոգում: Դա ևս խրախուսում է և ոգևորում:

  • Գրագիտություն է տալիս
Զարգանում է տրամաբանական մտածողությունը, վերլուծելու կարողությունները և գեղագիտական ճաշակը:

  • Բարձրանում է պատասխանատվությունը

«Շողակնում» շատ կարևոր է նաև թիմային աշխատանքը, երբ մեկս մյուսին օգնում ենք: Բարձրանում է պատասխանատվությունը, սկսած գործը կիսատ չթողնելու ներքին պահանջ է առաջանում:

Եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինեմ ասածս, կասեմ հետևյալը՝

  • «Շողակնը» զարգացում է ապահովում:


No comments:

Post a Comment