
Մենք՝ մեր անունը, տարիքը կամ քաշը չենք: Մենք այն պատմություններն ենք, որոնք մեզ հետ պատահել են, երազանքները, որոնք մեզ գրավում են, պլանները, որոնք մենք կազմում ենք, զգացմունքները որոնց հետ ապրում ենք:
Հեղինակն անհայտ է

Ուրբաթ առավոտյան, երբ բոլորն արդեն պատրաստ նստած էին, ես վերջինը շտապեցի երթուղային: Մի տեսակ անսովոր ու անորոշ էր ճանապարհը՝ Ժայռ չէր, Սևան չէր: Երևի սա հենց այն էր, ինչին երկար էինք սպաել: Նորություն էր, Դիլիջան էր: Մի փոքր երկար գնացինք, բայց այդ երկարությունն էլ իր պատճառներն ուներ: Հաճախ էինք կանգ առնում, քանի որ նորանոր վայրեր ու բազմաթիվ աչքեր կային, որոնք յուրովի այդ վայրերը դարձրեցին իրենցը: Դնելով կադրերի մեջ իրենց տրամադրությունն ու առանձնահատկությունները պահերն անմահացրեցինք ամենատարբեր կողմերից և բոլորն էլ հետաքրքիր են: