3 September 2015

Տիարը՝ մեզ նվեր


Մարդիկ միշտ շտապում են... Շտապում են ամեն ինչում... Անգամ այն ժամանակ, երբ պետք է սպասել, նրանք շտապում են:  Ոմանք շտապում են ինչ-որ տեղ, ոմանք շտապում են ապրել, իսկ մյուներն էլ շտապում են....շտապել:
Մենք միշտ մտածում ենք, որ ունենք ժամանակ, բայց երբեմն այդ ժամանակը լինում է կարճ մտածելու համար:
Հարկավոր է գործել, քանի որ ամեն ինչ, ինչպես կյանքը, տրվում է մեկ անգամ, երկրորդ շանսը սխալը չկրկնելու համար է:
Մարդիկ՛, մի եղեք անորոշ, այլ եղեք ապրող, լիարժեք ապրեք ձեր կյանքը, ինչպես մեր Տիարը:
Շտապեք ապրել, ապրել այնպես, որ առավոտյան արթնանալիս հասկանաք, որ կյանքը նվեր է: Ճիշտ այդպես Տիարն է մեզ համար նվեր ու իսկական պարգև:
Ծնունդդ շնորհավոր, տիար Բլեյան:
Թամարա Աճեմյան և Շողակցիներ

No comments:

Post a Comment