7 September 2015

Նոր ժպիտներ, ու՞ր եք կորել, ես ձեզ փնտրում եմ

-Նոր ժպիտներ, ու՞ր եք կորել, ես ձեզ փնտրում եմ։
Երբ չես սպասում, լինում է այն, ինչ չպետք է լիներ. լինում ու տակն ու վրա է անում քեզ։ Դու չես հասկանում՝ ինչ է կատարվում։ Բաց չէ՞ որ երջանկությունը հենց այն է, որ չես հասկանում։ Ինչ-որ անհասկացող ժպիտ է հայտնվում դեմքիդ ու ստիպում է քեզ օր ու գիշեր ուրախ լինել։ Կարծես թևեր աճած լինեն մեջքիդ, թևեր, որոնք օգնում են ճախրել քեզ մտքերում, ու թռիչքն այդ իրականություն դարձնել։ Դժվար է լինում հավատալ, որ դա քեզ հետ է կատարվում, որ ամեն ինչ կարող է միանգամից ու կտրուկ այդպես փոխվել դեպի լավը։ Կարծես մի երկար երազ լիներ, որը չէր ավարտվում։
Բայց մի օր ես բացեցի աչքերս։ Բացեցի, որովհետև կտրվել էին թևերս։ Այլևս չէի կարող ճախրել երազներիս մեջ։ Ամեն ինչ այնպես միանգամից ու արագ ավարտվեց, ինչպես սկսվել էր։ Անվերջ մտածմունքներ: Ես կամաց-կամաց սկսեցի հասկանալ, թե ինչ կատարվեց։ Ոչինչ քեզ չի սպանում այնպես, ինչպես քո սեփական մտքերը։ Իմ մտածմունքները դարձան անտանելի։
Մենք ապրում ենք անցյալով, երբ ներկան անհետաքրքիր է։ Ու հիմա իմ մտքերն անցյալում են։ Ես այնտեղ եմ մոռացել իմ անկեղծ ժպիտը․․․
Բայց ես չեմ ուզում ետ գնալ, այլ ուզում եմ նորերը գտնել․
-Նոր ժպիտներ, ու՞ր եք կորել, ես ձեզ փնտրում եմ։

1 comment: