7 September 2015

Վիլյամ Սարոյան, «Ծիծաղ» (վերլուծություն)


Նա սկսեց ուրիշ կերպ նայել աշխարհին, կարծես սկսեց ավելի շատ բան հասկանալ ու դա նրան ստիպեց արտասվել։ Աշխարհը շատ ավելի գեղեցիկ է, երբ շատ բաներ չես հասկանում։

Սարոյանի «Ծիծաղ» պատմվածքն ինձ տխրեցրեց։ Ես զարմացա, թե ինչու էր ուսուցիչն ասում՝ ծիծաղի՛ր: Դա իսկապես շատ հետաքրքիր պատժի միջոց է, հազար բարկանալուց ավելի հզոր։ Նա ինչպես կարող էր ծիծաղել առանց պատճառի։ Ուզում էր ծիծաղել, սակայն այդ պահին իրեն ոչինչ ծիծաղելի չէր թվում։ Նա սկսեց կեղծ ծիծաղել, իսկ հետո այդ կեղծ ծիծաղը դարձավ իրական։ Նա ծիծաղում էր առանց կանգ առնելու, ծիծաղում էր այնպիսի բաների վրա, որոնց համար իրականում պետք է լաց լինել։ Եվ վերջում իսկապես այդ ծիծաղը վերածվեց լացի։ Իրականում այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, ծիծաղելի ոչինչ չկա, բայց մենք հաճախ մեր տխրությունը ծածկում ենք ծիծաղի քողի տակ։ Ամեն ինչ տակնուվրա եղավ։
Միշտ էլ այն մարդիկ, ովքեր տխուր են, ովքեր միայնակ են, ուզում են մեզ ուրախ տեսնել՝ ժպիտը դեմքներիս։ Բայց, երբ դու ծիծաղում ես այդ մարդկանց վրա, դու անում ես աշխարհի ամենավատ բանը։ Եվ ուսուցիչն ուզում էր տղային հասկացնել, թե ինչ զգաց այդ պահին ու նա կարողացավ դա անել։ Տղայի ծիծաղը վերածվեց լացի։ Երկուսն էլ միայնակ էին ու տխուր, բայց կարծես չէին ուզում ընդունել այդ փաստը։ Նրանք հեռացան և ամեն մեկը գնաց իր ճանապարհով. կարծես ոչինչ էր չէր եղել։ Բայց տղայի համար արդեն ամեն ինչ ուրիշ էր դարձել։ 
Նա սկսեց ուրիշ կերպ նայել աշխարհին, կարծես սկսեց ավելի շատ բան հասկանալ ու դա նրան ստիպեց արտասվել։ Աշխարհը շատ ավելի գեղեցիկ է, երբ շատ բաներ չես հասկանում։


Հետգրությունը՝ Էրիկ Թելունցի

Մարգարիտան «Շողակնի» նոր անդամն է։  Մեր խմբագրակազմը ավելացավ ևս մեկով։ Նրա նյութերին ևս կարող եք ծանոթանալ ամսագրի աջ հատվածում՝ սեղմելով նրա անվան վրա։ 

No comments:

Post a Comment