Այնքան ծրագրեր ունեմ ապագայի հետ կապված, այնքան բան եմ որոշել անել։ Բայց մեկ էլ գալիս է մի պահ ու հասկանում ես, որ այդ ամենը հնարավոր է էլ երբեք չիրագործես։
Այնքան ծրագրեր ունեմ ապագայի հետ կապված, այնքան բան եմ որոշել անել։ Բայց մեկ էլ գալիս է մի պահ ու հասկանում ես, որ այդ ամենը հնարավոր է էլ երբեք չիրագործես։Մեկ վայրկյան ու վերջ։ Վայրկյանները կարող են փոխել ամեն ինչ այս կյանքում։ Ու քեզ թվում է, թե է այդ մի վայրկյանի ընթացքում արդեն հինգ րոպե է անցել։ Նայում ես դիմացդ ու հասկանում, որ վերջացավ ամեն ինչ։ Հետո ուժեղ փակում ես աչքերդ ու սպասում․․․
Բայց ուժեղ փակելուց հետո, երբ բացում ու տեսնում ես, որ դու դեռ ողջ ես, այդ պահին կարծես երջանկություն ես զգում առանց հասկանալու։ Սա զգուշացում էր՝ մի մեծ զգուշացում, երբեք վատը չմտածել, երբեք չխոսել մահվան մասին։ Երբ ժամանակը գա՝ մահն ինքը կգա քո ետևից։ Ու ես շնորհակալ եմ Աստծուն, որ իմ ժամանակը դեռ չէր եկել։ Երբ հասկանում ես, որ հնարավոր է այլևս չշնչես՝ քեզ մնում է միայն ուժեղ փակել աչքերդ։
Լռիվ այլ կերպ եմ սկսել նայել կյանքին։ Այլևս չեմ բողոքում իմ մազերից, զգեստներից, դեմքից, մարմնից, քանի որ ես հասկանում եմ, որ այդ ամենը ոչինչ է համեմատած իմ առողջության հետ ու հիմա ես երջանիկ եմ, որովհետև առողջ եմ։ Արդեն ամեն պահ կարևոր է դարձել ինձ համար ու ես այն ապրում եմ այնպես, ինչպես վերջին անգամ։ Երբեք չգիտես, թե ինչ կլինի հենց մի վայրկյան հետո։
Ես չգիտեի այդ դեպքից մի վայրկյան առաջ, որ կարող է ողջ չլինեմ հետո։ Ու հիմա, երբ ողջ-առողջ այստեղ նստած գրում եմ այս շարադրությունը, ուզում եմ ասել, որ ոչինչ այս կյանքում չթողնեք հետոյի։ Եթե որոշել եք մի բան անել՝ արեք հենց հիմա։ Մի սպասեք հետոյին, հնարավոր է այդ հետոն, երբեք էլ չգա։ Ապրեք ձեր ամեն մի օրն այնպես, ինչպես վերջինը։ Մի վախեցեք, որ կարող է մի բան չստացվի, այլ վախեցեք, որ այդպես էլ չհասցրեցիք փորձել։ Կյանքն ավելի կարճ է, քան պատկերացնում եք։ Գնահատեք ամեն մի վայրկյանն այդ կյանքի ու մի՛ բողոքեք։ Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել։
Եղեք այն մարդկանց կողքին ում շատ եք սիրում, ովքեր ամենից շատ ձեր կարիքն ունեն հենց այս պահին և մի ասեք ոչինչ, ուղղակի գրկեք նրանց:
No comments:
Post a Comment