18 September 2015

Անսովոր զգացմունքներ


Մի միտք ծագեց ուղեղումս ու ես պետք է անեի դա։
Ռիսկի դիմելն այդքան էլ հեշտ բան չէ, բայց որոշել էի փորձել։ Խառնաշփոթ էր ստեղծվել ուղեղումս, չէի հավատում, որ կարող եմ նման բան անել։ Միառժամանակ և՛ վախ, և՛ զարմանք, և՛ ուրախություն էի զգում։ Ու երբ այլևս չեի վախենում, հասկացա, որ  դրա մեջ է ամբողջ ռիսկի հաճույքը։ 
Հենց այդ ամենաանհեթեթ բաներն են մեր կյանքը դարձնում ավելի հետաքրքիր և անմոռանալի։ Մի խուսաբե՛ք նոր զգացմունքներ բացահայտելուց։ Թող ձեր ամեն օրը տարբերվի նախորդից և սովորականը դառնա անսովոր։
Հետո հնարավոր է այլևս չհասցնեք, հետո կարող է ուշ լինել։ Ու ցավոք մենք միշտ նայում ենք վաղվան, դեռ չանելով այն, ինչ կարող ենք անել այսօր։ Բայց հենց հիմա է այն պահը, որ պետք է փորձես։ Կյանքին պետք է միշտ այո ասել ու երբեք չփոշմանել թույլ տված սխալների համար։ Ախր ինչպե՞ս կարելի է ամբողջ մի կյանք ապրել վախենալով։ Փորձեք մոռանալ հետևանքների մասին։ Գիտեմ, եթե վախենում ես, պետք է չանես, բայց ես խորհուրդ եմ տալիս թեկուզ վախվխելով՝ փորձել։ Հետևանքներ միշտ էլ կլինեն, բայց այդ պահն ավելի կարևոր է։ Այն ինչ դուք զգում եք ռիսկի դիմելիս, այլևս երբեք չեք զգա։ Դուք շատ ավելի ուժեղ եք, քան մտածում եք։ Մի կասկածեք ձեր ուժերի վրա։ Փորձեք ու կհամոզվեք։

Ինձ այնքան հաճելի է, երբ ամեն օր կարծես մի նոր զգացմունք եմ բացահայտում, դարձնելով սովորականն անսովոր, իսկ դու՞ երբևէ փորձել ես։

No comments:

Post a Comment