24 July 2015

Վերածնունդ քո գրկում


Ամառ էր։ Նստած էի պատուհանի մոտ։ Աչքերս լցվում էին աղի արցունքներով։ Գիշեր էր, քամին գրկում էր ինձ, իսկ ես սպասում էի, որ դու գրկես։ Հարազատս։ Դու եկար, գրկեցիր ինձ, և ես մտա հեքիաթի մեջ։ Ես լաց էի լինում կարոտից։ Ես լաց էի լինում դեռևս չեկած կարոտից։ Ի՜նչ միամիտն եմ...։

Արցունքները անվերջ են... չի կարելի լաց լինել ու վերջացնել։ Իսկ քո կողքին նստած՝  ես ուղղակի ոչնչանում էի. ներսումս միայն պատկերացնում էի, որ քիչ է մնացել այն օրվան, այդ անիծյալ օրվան, երբ դու կլքես ինձ։ 
Ի՜նչ տխուր եմ հիմա..։ Անիծյալ օրը դեռևս չի անցել, այն մի ամբողջ շարունակություն է իր մեջ պարունակում։ Տեսնելով, թե ինչպես է այն շարունակվում, ես չեմ կարծում, որ նա շուտով կլքի։
Իսկ հիմա ես կարոտում եմ քամուն, որ ինձ գրկում էր... Տաք ամառային քամին։ Նա գրկեց ինձ, իսկ հետո` դու: Ձեր տաքությունները մի ամբողջ կյանք էին ինձ համար։
Իսկ հիմա սպասում եմ, որ վերադառնաս, որ կյանքս վերածնվի քո գրկի մեջ։ 

No comments:

Post a Comment