7 December 2014

Կարոտ

Կարոտը ամենաչցանկալի զգացմունքներից մեկն է: Ավիրում, քանդում է ներսդ, չգիտես, թե ինչպես պայքարել իր դեմ:
Ես քեզ թաքցնում եմ, մտածելով, որ այդպես ինձ չես խանգարի, թաքցնում եմ իմ ժպիտի ներսում, իմ երջանիկ հայացքում, իմ խոսքերում, բայց այդպես դու կամաց մտնում ես իմ մեջ ավելի ու ավելի ես խորանում: Մտածում եմ թաքցնելով, ինքս ինձ կպաշտպանեմ քեզնից, բայց ոչ: Զսպում եմ արցունքներս, ուզում եմ հաղթահարել, բայց արտասվելով կարծես հանգստանում եմ: Զգում եմ, մի կարոտ, բայց դա զգալով գիտակցում եմ, որ միևնույնն է ոչինչ չի փոխի, միայն ես եմ տուժում: Գիտակցում եմ, որ նա հեռու է, շատ հեռու, որ էլ երբեք նրան չեմ տեսնի, բայց միևնույնն է զգում եմ կարոտ:
Ուզում եմ հանել հանել սրտիցս, բայց չի ստացվում, կարծես կպած լինի: Կարծես իմ ցավի հաշվին, նա ավելի է ուժեղանում…Երբեմն մտածում եմ, երբ ես այսքան կարոտ եմ զգում, նա, այո, հենց ՝ նա, ի՞նչ է զգում: Նա նույնպես կարոտում է, նույնպես դեմ է գնում այդ կարոտին, թե… նրա համար միևնույնն է:Սկսում եմ մտածել դրա մասին, և կարծես ավելի է սիրտս ցավում՝ կրկնակի: Միգուցե ես նստած մտածում եմ, թե ինչպես պայքարեմ, իսկ նրա համար միևնու՞յն է:Երբ սկսում ես, ինքդ քեզ դրան հավատացնել, արդեն կամաց-կամաց կորում է այդ կարոտը: Անհետանում է, հետո , էլ չես էլ հիշում, թե ում հանդեպ էիր դա զգում: Չնայած կարծում եմ, որ հետո, երբ հանկարծ հրաշքով լսեմ իր ձայնը, կպարզեմ, որ այն կարոտը ոչ թե կորում էր, այլ ավելի խորանում, գնում էր սրտիս խորքերը: Բայց ես այնքան եմ սուտը ինձ համար ճիշտ սարքել, ինքս ինձ չցավեցնելու համար, որ դա ինձ համար ճշմարտություն էր դարձել: Ես չէի ուզում հավատալ, որ այսքան ժամանակ նա նույնպես կարոտ է զգացել, դա ինձ համար ավելի դժվար կլիներ, քան որ մտածեի, որ դա ուղղակի երազ է եղել, լավ երազ, որ ես նրա ձայնը չեմ լսել: Ես տանում էի իմ ցավը, վախենալով փոփոխություններց, մտածում էի որ փոփոխություններից ավելի ցավ կզգամ:Երբ զգում եմ, էլի այն կարոտը, հասկանում եմ, որ էլի իվիճակի չեմ պայքարել, որ դա անիմաստ է, ես հանձնվում եմ: Հանկարծ զգում եմ, որ այդ կարոտը ինձ կամաց-կամաց լքում է, կարծես նրան դա էր պետք, որ ես հանձնվեմ: Լքում Հեռանում է, ես ինձ էլի ազատ եմ զգում: Միթե նրան միայն դա էր պետք, իմ հանձնվելը, մի թե նա տարավ իմ ամբողջ ուժերը և այսպես թույլ ես, նրան էլ պետք չեմ: Հետո անցում են օրեր, ես կամաց-կամաց իմ ներսում դատարկություն եմ զգում: Կարոտը հեռացել էր, իր հետ տանելով իմ հոգին, եվ ես դատարկ էի:Փորձել մոռանալ մեկին, ով քեզ համար իրոք հարազատ է եղել, նույնն է, փորձել հիշել մեկին,ում մասին դու երբեք չես իմացել:Ամեն ինչ իր գինն ունի, երբեք կյանքում ոչինչ անվճար չի տրվում: Ուղղակի ափսոս, որ ես դա սկզբից չհասկացա:

No comments:

Post a Comment