Ամեն մարդու կյանքում գալիս է մի շրջան, երբ սկսում են հետաքրքրել անբացատրելի խնդիրներ: Դրանցից մեկն է՝ ի՞նչ է կյանքը:
Այս հարցը մոտ կես տարի ինձ տանջում էր, ստիպելով, որ գտնեմ դրա պատասխանը: Որքան ուսումնասիրեցի, հասկացա, որ աշխարհը կոդերի մեծ հավաքածու է եւ անգամ մի փոքրիկ ճանճը կոդավորված երեւույթ է: Դրանից հետո մտածեցի. լավ, իսկ ո՞վ է այդ դեպքում ստեղծել եւ ստեղծում այդ կոդերը: Առաջին իսկ պատասխանը, որ հայտնվեց գլխումս՝ Աստված: Ապա սկսեցի մտածել, թե ինչպե՞ս է ստեղծվել Աստված... Եվ այպիսի անվերջանալի հարցաշար էր առաջանում իմ ուղեղում, որի սկիզբը եւ վերջը այդպես էլ չէի կարողանում որսալ: Ես գնում էի, գնում... Բայց արդյունքում չէի հասնում այնտեղ, որտեղ ուզում էի հասնել:

Տխուր էի, մտածում էի, էլ ինչի՞ համար եմ ապրում, եթե չգիտեմ կյանքի գաղտնիքը...
Մտածում էի, որ մեծանալու եմ եւ բացահայտեմ այն:

Հիմա հասկացել եմ, որ ինձ պետք չէ դա իմանալը, քանի որ կյանքի գաղտնիքը պարզելուց առաջ պետք է պարզեմ, թե ո՞վ եմ ես այս աշխարհում: Սիրելի ֆիլմերիցս մեկում ասվում է, որը կյանքը ասես մեխանիզմ լինի եւ դրա մեջ ավելորդ դետալներ չկան: Այսինքն՝ ոչ մի մարդ անիմաստ չի ծնվել, ամեն մեկը ունի իր ուղին, որը տանում է նրան ինչ-որ տեղ: Իսկ որտե՞ղ...
Դա արդեն ես չեմ կարող ասել, քանի որ ամեն մարդ ինքն է պարզելու...

No comments:
Post a Comment