Համակարգիչը դարձել է մեր աստվածը, քանի որ արդեն ոչ թե մարդն է կառավարում համակարգչին, այլ համակարգիչը՝ մարդուն:
Այսօր աշխարհը այնքան խորն է խճճվել Վեբ սարդոստայնի մեջ, որ որքան էլ փորձում է, չի կարողանում ազատվել: Մարդիկ ասես հիպնոզացված լինեն, քանի որ եթե անգամ մեկ օրով վերացնենք բոլոր համակարգիչները, սմարթֆոնները եւ տաբլետները, աշխարհում կսկսվի համաճարակ: Հիմա մենք գիրք ենք կարդում Քինդլով, շրջում ենք աշխարհում` Գուգլով, շփվում իրար հետ՝ Ֆեյսբուքով… Իրականությունը գնալով անհետանում է, մարդիկ դառնում են ռոբոտներ, որոնք չեն նկատում, թե որքան հիասքանչ բաներ են կատարվում այն ընթացքում, քանի դեռ ստուգում են իրենց ֆեյբուքյան էջը, կամ էլ «ծլվլում» են Թվիթթերում:
Եվ դրանից հետո, մեզ համարում ենք աշխարհի ամենաուժեղ էակները, այնինչ անգամ մի սմարթֆոնի չենք կարողանում հաղթել…
No comments:
Post a Comment