Հասկանում ենք, որ քիչ ժամանակ է մնացել, բայց միեւնույն է, հետեւում ենք պտտվող սլաքներին, որոնք ոչ ոքի հայտնի չէ, թե ուր են այդպես շտապում:
Իսկ ինչ կանեինք եթե անվերջ ժամանակ ունենայինք: Մենք պարզապես կդադարեինք հետեւելուց, այլեւս չէինք մտածի այն ճիշտ օգտագործելու եւ անիմաստ չվատնելու մասին: Աշխարհում կսկսվեր անարխիա, քանի որ կհայտնվեր մի բան, որ ունի սկիզբ եւ չունի վերջ:
Հաճախ մարդիկ երազում են անվերջ ապրելու մասին, նրանք ուզում են չմտածել մահի եւ ավարտի մասին: Եթե ինձ առաջարկեին անմահություն կես տարի առաջ, միգուցե՝ ընդունեի, սակայն հիմա հասկացել եմ, որ անմահ կյանքը ավելի շուտ կվերջանար, քան այն մեկը, որը ունի սկիզբ եւ վերջ:
«Ժամանակ»-ում պատմվում է հենց դրա մասին, այն հասկանալու համար պետք է երկար մտածել, քանի որ շատերին կարող է թվալ, որ դա պարզապես ֆանտազիայի ժանրին պատկանող կինո է, սակայն ավելի իրական ֆիլմեր հազվադեպ են պատահում:
Կինոյում մարդիկ գումարի փոխարեն առեւտուր են անում ժամանակով եւ այն կամաց-կամաց պակասում է: Արդյունքում որոշ մարդիկ մահանում են, իսկ ոմանք՝ ձեռք են բերում անմահություն, մյուսների կորցրած ժամանակի հաշվին…
Նկարը՝ cօllider.com-ից
No comments:
Post a Comment