19 December 2014

Մխիթար Սեբաստացու կերպարի վերլուծություն

Ինչպիսի՞ն էր Մխիթար Սեբաստացին

Մխիթար Սեբաստացին եղել է ճկուն,աշխույժ, ազգասեր,խելացի ,,բազմակողմանի  զարգացած, 26   տարեկանում նա արդեն հիմնել էր Մխիթարյան միաբանությունը  և  զբաղվում էր տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքով, գիտա-մատենագիտական, թարգմանական  աշխատաքներ կատարելով ։։Չափազանց բարի էր և ներողամիտ․  <Սեբաստացին չուներ թշնամի,ով հետո չդառնար նրա ընկերը>։

Սիրում էր  աշխատել   խելացի,սրամիտ,ազնիվ,բարոյական ,աստծոն նվիրված երեխաների հետ։ Սեբաստացին նաև  տեսնում էր երեխաների  հոգին՝ նրանց աչքերին նայելով։ Ղեկավարում էր իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշում նրանց հետագա գիտական գործունեությունը։ Ոչինչ չէր խնայում  իր աշակերտների կրթության համար։Ամեն կերպ Սեբաստացին փորձում էր հեշտացնել  երեխաների ուսումը՝ ստեղծելով նրանց համար պայմաններ։
Փորձում էր ձգտել ավելին և գերազանցում էր բոլոր հակառակորդներին։Չէր կարող շարունակել իր  գործը, եթե այն դեռ անթերի էր,նույնիսկ , երբ գիրք էր կարդում, ինչ անհասկանալի էր, նշում էր և հարցնում գիտնականներին, որ ասեն  պատասխանը։Հոգևոր սնունդը նրան ավելի կարևոր էր ,քան նյութական։Ճիշտը միշտ փորձում էր  քարոզել և բարձրաձայնել։Բոլորից առաջ էր ընկնում։Սիրում էր հետազոտություններ անել։ Սեբաստացին  ձգտում էր դարձնել գիտելիքները բոլորին  հասանելի։Կատարելագործում  նախորդների ուսմունքները և նրանց սխալները  կարողանում էր չկրկնել իր աշխատանքների մեջ։
Դժվար է  համեմատել մեր դպրոցը  Մխիթար Սեբաստացու հիմնած դպրոցի հետ,քանի որ  անցել է արդեն  մոտ երեք դար և այդ դպրոցը, բոլոր ուսումնական հաստատությունները  կրոնական էին,այն ժամանակ գիտությունը դեռ այդքան զարգացած չէր, ինչպես հիմա։Սակայն և մեր կրթահամալիրում և Մխիթար Սեբաստացու ժամանակվա դպրոցը նման են, որ ավելի են  փորձում են մարդուն  դարձնել բազմակողմանի զարգացած։​


Հեղինակ` Տիգրան Զոլյան

No comments:

Post a Comment